Մաքրման և բարեկարգման աշխատանքներ Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ և Սրբոց Քառասնից Մանկանց վանքերում
Օրերս, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի,առաջնորդությամբ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի և հովանավորությամբ Վանաձորի նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանի, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու «Նարեկացի»երիտասարդաց միության անդամները ուխտավորաբար այցելեցին Դսեղ` խոնարհված եկեղեցիների մաքրման և բարեկարգման ավանդական ամենամյա իրենց աշխատանքը իրականացնելու:
Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանքում, ի ուրախություն բոլորիս, կատարվում էին ամրացման աշխատանքներ ևտարածքը գտնվում էր քիչ թե շատ բարվոք վիճակում: Երիտասարդները հնարավորինս մաքրեցին վանքը խոտածածկույթից և աղբից: Վանքում Վանաձորի երիտասարդներին միացան նաև Դսեղի երիտասարդաց միությունը`առաջնորդությամբ տեղի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանի:



Աշխատանքն ավարտելուց հետո, քահանա հայրերը կատարեցին Արևագալի ժամերգություն և երիտասարդացմիության անդամների հետ միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված թե Գրիգոր Բարձրաքաշ և թե Սրբոց Մանկանց եկեղեցիներում:
Երիտասարդները ուխտավորաբար եղան նաև Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Բեղմնավոր աշխատանքը առավել տպավորվեց Դսեղի չքնաղ բնության գրկում երիտասարդների կազմակերպածտարատեսակ խաղերով, ազգային երգ ու պարով:
Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը և միության անդամները իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Վանաձորի նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանին` աստվածահաճո այս գործին աջակցելու և մաքրման աշախատանքների կազմակերպման ճանապարհածախսը հոգալու համար:
Էմմա Գրիգորյան
No comments:
Post a Comment