Sunday, August 14, 2016

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը. 

Աղթալայի Սբ Աստվածածին եկեղեցիներում խաղողօրհնեք էր,ինչպես նաև խաչ նվիրեցին Սբ Սեղանին և համայնքի 28 երեխա մկրտվեց
Այսօր, Ախթալայի Ս. Աստվածածին վանքում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Ս. Պատարագի վերջու
մ Ախթալայի հոգևոր հովիվ՝ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը հավատացյալներին բացատրեց օրվա խորհուրդը.

<<Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանդության շնորհիվ: Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում>>:
Քարոզից հետո Տեր Հեթումը կատարում է խաղողի օրհնության կարգ, որը բաժանվում է հավատացյալ հոտին: Խաղողի օրհնության կարգից հետո Տեր Հեթումը օրհնում է նաև Գյումրեցի բարերար Պետրոս Մրյանի կողմից պատրաստած Սբ. Խաչը, որը հետ այսու պետք է զարդարի Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի Սբ. Սեղանը: Սբ. Խաչի օրհնության կարգից հետո Տեր Հայրը և բարերար Պետրոս Մրյանը միասին խաչը տեղադրում են Սբ. Սեղանին:
Սբ. Խաչի օրհնության կարգից հետո, Սբ. Աստվածածին վանքի խաչքավոր Արմեն Մուրադյանի նյութական միջոցներով համայնքի 28 երեխաներ արժանանում են Ս. Մկրտության խորհրդին: Սբ. Մկրտության արարողության վերջավորության Տ. Հեթումը իր շնորհակալությունն է հայտնում Արմեն Մուրադյանին, որի նյութական միջոցներով նշվեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, ինչպես նաև Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանին, ով հոգ է տանում, որ վանքը միշտ խնամված լինի:
Պաշտոնական արարողությունից հետո մատաղ բաժանվեց հավատացյալներին:






 Գյումրեցիները Սբ Խաչ նվիրեցին  Աղթալայի Սբ Աստվածածին եկեղեցու Սբ Սեղանին



ՄԿՐՏՎԵՑԻՆ 28 երեխա



ShoghakatTVcompany


No comments:

Post a Comment