ԽԱՉՎԵՐԱՑԸ` ՉԻՉԽԱՆԱՁՈՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐ


Խաչվերցի տոնին, Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ գյուղի բնակիչները մեծ հանդիսությամբ տոնեցին գյուղիհնագույն սրբավայրերից մեկի` 6-րդ դար թվագրվող Չիչխանավանքի կամ Չիչխանաձորի Սուրբ Խաչ վանքի ուխտիօրը:
Վանքը խոնարհված վիճակից ստացավ իր երբեմնի շքեղ տեսքը՝ «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության միջոցով եկեղեցու բարերարությունը ստանձնած Հայկ և Հիլդա Մանջիկյանների օգնությամբ։
Սուրբ Պատարագին ուխտավորաբար ներկա էին Սպիտակի տարածաշրջանի համայնքների համայնքապետեր, ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, քահանա հայրեր և ուխտավորներ Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Սրբազան Հայրը, ի մասնավորի նշելով․
Այսպիսով Խաչվերացի տոնը՝ որպես եկեղեցու ուխտի օր նշելու ավանդույթը, Շիրակամուտի համար դարձավ ամենամյա համայնքային մեծ տոնախմբություն և եկեղեցական շատ տոների պես ստացավ նաև ժողովրդական բնույթ։
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
No comments:
Post a Comment