Գուգարաց թեմում երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ է կատարվել
Գուգարաց թեմում 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչումն սկսվեց Սպիտակ քաղաքից: Թեմի հոգևորականներն ու տեղական իշխանության ներկայացուցիչները հավաքվեցին քաղաքի Սբ. Հարություն եկեղեցում, որը կառուցվել է 1999 թվականին Սպիտակի նախկին քաղաքապետ լուսահոգի Սուրեն Ավետյանի բարերարությամբ:
Երկրաշարժից անցել է 26 տարի , բայց աղետի գոտում դեռ հազարավոր անօթևաններ և տնակային ավաններում ապրող ընտանիքներ կան: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով հաջորդ տարի բնակարանների խնդիրը իր լուծումը կստանա:
Վանաձորի Սբ Աստվածածին Եկեղեցու նահատակաց պուրակում երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարի մոտ ևս տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ:
Նույն օրը Վանաձորի քրեակատարողական հիմնարկի բակում կանգնեցված խաչքար կոթողի առաջ Տ. Վահան քահանա Ազարյանը հոգեհանգստի արարողություն կատարեց : Այստեղ հիմնարկի պետը սիրո ճաշ մատուցեց:
հեղ. Ստելլա Գևորգյան
Լուսանկարները Լիլիթ Յոլչյանի
No comments:
Post a Comment