«Մեր շահը`
տալն է… դրանից ստացած ուրախությունը»
Այս տարի ևս ծրագրով նախատեսվում է սննդի արկղեր տեղադրել
խոշոր մթերային խանութներում, գանձանակներ` քաղաքի տարբեր խանութներում, բուհերում:
Ծրագրին իրենց մասնակցությունը կբերեն քաղաքի բանկերը, հագուստի, զովացուցիչ ըմպելիքների,
կաթնամթերքի, հրուշակեղենի արտադրամասերը և պարզապես անհատներ: Մշտապես գործում են ծրագրի գրասենյակը` առաջնորդանիստ Սբ
Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից, և հեռախոսահամարը. բացված կա նաև հաշվեհամար` դրամական
փոխանցումների համար:
Արդեն գրեթե պատրաստ է ընտանիքների ցուցակ, որոնց նախապես
այցելելով՝ երիտասարդները ծանոթացել են վերջիններիս պետքերին և կարիքներին, իսկ դեկտեմբերի
վերջին օրերին նախատեսում են նվերներով տնայցեր կատարել: Թե քանի ընտանիք օգնություն
կստանա այս տարի` կախված է հավաքված օգնության չափից:
Ինչպես նշում են երիտասարդները, ծրագիրը կարևոր է ոչ միայն
նրանով, որ ձեռք են մեկնում կարիքավոր ընտանիքներին, այլ նաև քրիստոնեական պատգամները
կյանքի են կոչում գործնականում. «Տարածելով բարեգործության գաղափարը և ձեռք մեկնելով
այդ ընտանիքներին՝ մեզ է մնում օգնելու և տալու մեծագույն ուրախությունը, քանզի «առավել
երանելի է տալը, քան առնելը»»:
No comments:
Post a Comment