Thursday, October 24, 2013

Oծվեցին Մեցավան համայնքի Սբ. Գևորգ եկեղեցու խաչը և զանգը
















Èáéáõ Ù³ñ½Ç ػͳí³Ý ·ÛáõÕÇ µÝ³ÏÇãÝ»ñÇ Ñ³Ù³ñ ïáÝ ¿ñ: î³ßÇñÇ ï³ñ³Í³ßñç³ÝÇ ³Ûë ·ÛáõÕÁ, áñ ݳËÏÇÝáõÙ ÏñáõÙ ¿ñ Þ³Ñݳ½³ñ ³ÝáõÝÁ, áõÝÇ ßáõñç 160 ïáõÝ, ë³Ï³ÛÝ ·áñÍáÕ »Ï»Õ»óÇ Ïáõݻݳ ÙdzÛÝ Ùáï ųٳݳÏÝ»ñë: êµ ¶¨áñ· »Ï»Õ»óÇÝ, áñ ·ïÝíáõÙ ¿ ·ÛáõÕÇ Ï»ÝïñáÝ³Ï³Ý Ù³ëáõÙ, ßáõñç Ù»Ï ï³ñÇ ¿, ÇÝã í»ñ³Ï³éáõóÙ³Ý Ù»ç ¿: àõß ÙÇçݳ¹³ñÛ³Ý ³Ûë »Ï»Õ»óÇÝ ·ÛáõÕÇ ëÇñí³Í ëñµ³í³ÛñÝ ¿, áñÁ ËáñÑñ¹³ÛÇÝ ï³ñÇÝ»ñÇÝ ÷³Ï ¿ñ ·ÛáõÕÇ Ñ³í³ï³íáñ ÅáÕáíñ¹Ç ѳٳñ: ÊáñÑñ¹³ÛÇÝ ï³ñÇÝ»ñÇó Ñ»ïá »Ï»Õ»óÇÝ ³ñ¹»Ý ÏÇë³í»ñ íÇ׳ÏáõÙ ¿ñ. ï³ÝÇùÁ ÷Éí³Í, å³ï»ñÁ ϳݷáõÝ, µ³Ûó íݳëí³Í ¿ÇÝ: ØáëÏí³Û³µÝ³Ï µ³ñ»ñ³ñ »Õµ³ÛñÝ»ñ ²ñï³Ï, ²ñÃáõñ ¨ Ðáíë»÷ Ø»ÉùáÝÛ³ÝÝ»ñÇ ýÇݳÝë³íáñٳٵª »Ï»Õ»óÇÝ í»ñ¨³Ï³éáõóí»Éáõó Ñ»ïá ³Ûë ï³ñÇ Çñ ¹éÝ»ñÁ ϵ³óÇ ï³ñ³Í³ßñç³ÝÇ µÝ³ÏãáõÃÛ³Ý առջև: Հ³Ý¹Çë³å»ïáõÃÛ³Ùµ ¶áõ·³ñ³ó ûÙÇ ³é³çÝáñ¹ µ³ñÓñ³ßÝáñÑ î»ñ ê»åáõÑ ³ñù»åÇëÏáåáë âáõÉçÛ³ÝÇ, ûÍí»ó »Ï»Õ»óáõ êµ Ë³ãÁª áñå»ë å³Ñ³å³Ý ï³ñ³Í³ßñç³ÝÇ Ñ³í³ï³óÛ³ÉÝ»ñÇ, ¨ ½³Ý·Áª ǵñ¨ ³ñ¹³ñáõÃÛ³Ý áõ ³ëïí³Íå³ßïáõÃÛ³Ý Ï³ÝãáÕ Ññ³í»ñùª ³ÕáÃùÇ ¨ áõËïÇ:

úÍÙ³Ý ³ñ³ñáÕáõÃÛ³ÝÁ Ý»ñϳ ¿ÇÝ ï³ñ³Í³ßñç³ÝÇ Ñá·¨áñ ÑáíÇí î»ñ ²Ñ³ñáÝ ù³Ñ³Ý³ ¶ñÇ·áñÛ³ÝÁ, êï»÷³Ý³í³ÝÇ ï³ñ³Í³ßñç³ÝÇ ÑáíÇíÝ áõ ì³Ý³ÓáñÇ ù³Ñ³Ý³ ѳÛñ»ñÁ: îáÝ³Ï³Ý ³Ûë ûñí³Ý å³ïñ³ëïí»É ¿ÇÝ µ³ñ»ñ³ñÝ»ñÁ, ѳٳÛÝù³å»ïÁ, ½áõÛ· ¹åñáóÝ»ñÇ Ù³Ýϳí³ñÅÝ»ñÁ, ³ß³Ï»ñïáõÃÛáõÝÝ  áõ ·ÛáõÕÇ µÝ³ÏÇãÝ»ñÁ: êñµ³½³Ý гÛñÁ ûñÑÝ»ó Ý»ñϳݻñÇÝ ¨ ßÝáñѳíáñ»ó µáÉáñÇÝ ³Õáóí³ÛñÇ í»ñ³Ï³Ý·ÝÙ³Ý ³éÇÃáí, ÇÝãå»ë ݳ¨ ûñÑÝáõÃÛ³Ý áõ ßÝáñѳϳɳÝùÇ Ëáëù áõÕÕ»ó µ³ñ»ñ³ñÝ»ñÇݪ ß»ßï»Éáí, áñ §êµ ¶¨áñ· »Ï»Õ»óÇÝ ³Ûë ·ÛáõÕáõÙ ³é³çÇÝ í»ñ³ûÍíáÕ »Ï»Õ»óÇÝ ¿ ÉÇÝ»Éáõ  ¨ ³ÝϳëÏ³Í ³ÛÝ ²ëïÍá Ñ»ï ѳÕáñ¹³ÏóÙ³Ý ³Ý÷á˳ñÇÝ»ÉÇ ³ÕáóïáõÝ ¿, áõñ ÏѳٳËÙµí»Ý µáÉáñ Ýñ³Ýù, áíù»ñ ѳí³ï³ñÇÙ »Ý ùñÇëïáÝ»³Ï³Ý ³ñÅ»ùÝ»ñÇÝ, áíù»ñ ·Çï³ÏóáõÙ »Ý سÛñ ºÏ»Õ»óáõ ¨ ³½·Ç ÙdzëݳϳÝáõÃÛ³Ý ¹»ñÝ áõ Ý߳ݳÏáõÃÛáõÝÁ¦:


ÆÝãå»ë ³ë³óÇÝ Ù»Í³í³ÝóÇÝ»ñÁª §ì»ñç³å»ë Ù»Ýù ¿É áõÝ»ó³Ýù  Ù»ñ Ù»Í áõ Éáõë³íáñ »Ï»Õ»óÇÝ. ÏáõݻݳÝù ݳ¨ Ù»ñ áõËïÇ ûñÁ, ÏáõݻݳÝù ù³Ñ³Ý³, ä³ï³ñ³· ¨ ÏÝáõÝù…¦:
Թեմակալ առաջնորդը հավարդ արարողության օրհնեց Սբ.Մատաղը:
Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի
18.10.2013



Sunday, October 20, 2013

Ուխտերթ Սիրո, Հավատքի և Հավատարմության










20.10.2013
Սիրելիներ,
Այսօր մեծ օր է մեզ համար՝ բոլոր նրանց ովքեր ապրում են Հայ Եկեղեցու տեսիլքով ու ճշմարտությամբ, ովքեր իրենց կյանքում ցանկանում են հռչակել և ապրել ՍԻՐՈ, ՀԱՎԱՏՔԻ և ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ անսակարկելի արժեքներով:
Այսօր ժամը 13:00 Ազատության հրապարկից կմեկնարկի և ապա ժամը 15:00 Սբ. Հռիփսիմեից կշարունակվի դեպի Սուրբ Էջմիածին մեր Ուխտերթը՝ հազարավոր Հայ Ուղղափառ Երիտասարդների և հավատացյալ ժողովրդի, ովքեր գալիս են Հայաստանի բոլոր թեմերից, Արցախից և Վիրահայոց թեմից՝ համոզվածությամբ, առանց պարտադրանքի և հրահանգի, հայտնելու իրենց հավատարմությունն ու սերը հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, արտահայտելու իրենց նվիրումն ու պատկանելությունը մեր հոգևոր, բարոյական բարձրագույն արժեքներին, մեր ընտանեկան սրբությանն ու արժեքների անխաթարությանը և ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի Հայրական օրհնությունը:
Ասեմ, որ չարիքն էլ, ինչպես ասում են, "ձեռի հետ" արթնացել է: Միայն երեկ ամբողջ օրվա ընթացքին շուրջ 50 և ավելի հրապարակումներ են եղել ընդդեմ Հայ Եկեղեցու (այսինքն հատուկ քաղաքականությամբ կես ժամը մեկ՝ մեծ մասը շրջանառության մեջ դրված հին նյութեր; զարմանալի է չէ՞), Ամենայն Հայոց Կաթողիկոսի և զանազան եկեղեցականների մասին՝ փորձելով ամենաստոր միջոցներով, անվանարկումներով, վիրավորանք-հերյուրանքներով ազդել մեր ժողովրդի հոգու և մտքի վրա: Կարծում եք պատահակա՞ն է... Մեզ համար դա ոչ միայն զարմանալի չէր, այլև սպասելի էր: Հակառակ բոլոր հարձակումների՝ ներքին և արտաքին, "մեզ այս հավատքից ոչ ոք չի կարող բաժանել ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ հրեշտակները և ո՛չ այլ ինչ հարվածք": Մենք ապրելու ենք
ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ և ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՍԻՐՈՎ ՀԱՎԱՏՔՈՎ և ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՄԲ:
Աստված պահի մեր Սուրբ Եկեղեցին, օրհնի մեր Երկիրը, Հայ ընտանիքն ու համբուրելի ժողովրդին:
Ինչպես ասում էինք մեր հանձնախումբի ժողովներին.
ՅԱՌԱՋ ՆԱՀԱՏԱԿ ՑԵՂԻ ԱՆՄԱՀՆԵՐ...
Սիրով և աղոթքով
Բագրատ եպիսկոպոս

Tuesday, October 1, 2013

ՕԳՆԻՐ ՄԵՐՁԱՎՈՐԻԴ








Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի

Saturday, September 28, 2013

Սոս Սարգսյան



«Ձեն եմ տալիս.ոչ ոք չի պատասխանում։

Ոչ Խորիկը կա,ոչ Ֆրունզը,ոչ մեկը չկա.ձեն ձենի 

տված`գնացին։Մեկ-մեկ նրանց ձայներն 

ականջովս են ընկնում,ուրախացած վեր եմ

 թռչում.լռություն է։Գիտե՞ք`սոսկալի բան է,

երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու`ուրիշ»։
Սոս Սարգսյան






























Tuesday, September 24, 2013

 Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով:

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ բացվեց եպիսկոպոսաց քառօրյա ժողովը:
Ժողովը մի հարկի տակ է հավաքել  և’ Ամենայն հայոց կաթողիկոսության, և’ Կիլիկիո կաթողիկոսության ողջ եպիսկոպոսաց դասը` միասնաբար քննարկելու Հայ եկեղեցուն հուզող խնդիրները: Ժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի  ղեկավարը ողջունեց Ամենայն հայոց հայրապետի և Կիլիկիո կաթողկոսի` ժողովը հայոց հոգևոր կենտրոնում գումարելու համատեղ նախաձեռնությունը:  
Ժողովի օրակարգային հիմնական հարցերը երկուսն են: Քննարկվելու է մկրտության ծեսի միօրինակության հարցը, մշակված կանոնական ուղեցույցը` հոգևորականների համար, և նախամկրտական ուսուցողական ձեռնարկը` մկրտվել պատրաստվողների և կնքահայրերի համար: Մյուս հարցը Հայ եկեղեցում  սրբադասման կարգի վերականգնումն է և դրա  շրջանակում Եղեռնի զոհերի հնարավոր սրբադասման հարցը: Արդյունքները կհրապարակվեն վերջնական որոշումների դեպքում:

/
Շ ՈՂԱԿԱԹ ՀԸ

Saturday, September 21, 2013

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ




Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից համայն մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի, ողջունում և մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Անկախության Օրվա տոնական առիթով:
Այսօր մեր պետականության վերականգնման պանծալի օրն է, որը խնդությամբ տոնախմբում ենք` հիշելով, որ այն ձեռք է բերվել սերունդների մաքառումի ու զոհողության գնով: Ապավինելով Աստծուն` մեր ժողովուրդը միշտ հուսաց անկախության այս նվիրական արշալույսը` իբրև պայման ու երաշխիք իր ազգային զարթոնքի: 
Սիրելիներ, մեր նոր պետականությունը դժվարին, բայց վերընթաց ուղի է անցել: Այսօր էլ քիչ չեն հոգսերն ու մտահոգությունները, որոնք պիտի հաղթահարվեն մեր անխոնջ ջանքերով, նախանձախնդրությամբ, նվիրումով ու սիրով, որոնցով կերտել ենք մեր անկախ պետականությունը: Պիտի հոգանք ազատ Հայաստանի ամեն օրվա համար` հանուն մեր հայրենիքի կենսունակության և առաջընթացի, հանուն համայն հայության միացյալ և պայծառ ապագայի: 
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Աջի ներքո խաղաղ պահպանի Հայաստանի Հանրապետությունը, օրհնի Մեր զավակներին` ապրելու և գործելու հանուն կայուն ու զարգացող մեր երկրի, հզոր ու պայծառ հայրենիքի: 
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան:

Monday, September 9, 2013

Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց

Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց

«Ով որ իր անձը բարձրացնում է՝ կխոնարվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է՝ կբարձրացվի» ՎԱզգեռն Վեհափառի խոնարհությունը:
Սիրելի հավատացյալներ, ավետարանական պատգամների լույսի ներքև հաշվեհարդարը կատարեցեք ձեր անցյալի կյանքի և թեթևացած խղճով դիմավորեցեք ավետիսը Սուրբ Ծննդյան` որպես վերածնված էակներ, որպես «լուսոյ որդիներ», միշտ պատրաստ նվիրվելու բարի ու արդար գործերի կենսագործման` ձեր նոր կյանքի ճանապարհին, ձեր անհատական և ձեր ընկերային կյանքում: 

Վազգեն Ա
Կաթողիկոս Ամենայն Հայոց


Այսօր Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան 105-ամյակն է:
Ծնունդդ շնորհավոր Վեհափա՜ռ