Ուխտերթ Սիրո, Հավատքի և Հավատարմության
Սիրելիներ,
Այսօր մեծ օր է մեզ համար՝ բոլոր նրանց ովքեր ապրում են Հայ Եկեղեցու տեսիլքով ու ճշմարտությամբ, ովքեր իրենց կյանքում ցանկանում են հռչակել և ապրել ՍԻՐՈ, ՀԱՎԱՏՔԻ և ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ անսակարկելի արժեքներով:
Այսօր ժամը 13:00 Ազատության հրապարկից կմեկնարկի և ապա ժամը 15:00 Սբ. Հռիփսիմեից կշարունակվի դեպի Սուրբ Էջմիածին մեր Ուխտերթը՝ հազարավոր Հայ Ուղղափառ Երիտասարդների և հավատացյալ ժողովրդի, ովքեր գալիս են Հայաստանի բոլոր թեմերից, Արցախից և Վիրահայոց թեմից՝ համոզվածությամբ, առանց պարտադրանքի և հրահանգի, հայտնելու իրենց հավատարմությունն ու սերը հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, արտահայտելու իրենց նվիրումն ու պատկանելությունը մեր հոգևոր, բարոյական բարձրագույն արժեքներին, մեր ընտանեկան սրբությանն ու արժեքների անխաթարությանը և ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի Հայրական օրհնությունը:
Ասեմ, որ չարիքն էլ, ինչպես ասում են, "ձեռի հետ" արթնացել է: Միայն երեկ ամբողջ օրվա ընթացքին շուրջ 50 և ավելի հրապարակումներ են եղել ընդդեմ Հայ Եկեղեցու (այսինքն հատուկ քաղաքականությամբ կես ժամը մեկ՝ մեծ մասը շրջանառության մեջ դրված հին նյութեր; զարմանալի է չէ՞), Ամենայն Հայոց Կաթողիկոսի և զանազան եկեղեցականների մասին՝ փորձելով ամենաստոր միջոցներով, անվանարկումներով, վիրավորանք-հերյուրանքներով ազդել մեր ժողովրդի հոգու և մտքի վրա: Կարծում եք պատահակա՞ն է... Մեզ համար դա ոչ միայն զարմանալի չէր, այլև սպասելի էր: Հակառակ բոլոր հարձակումների՝ ներքին և արտաքին, "մեզ այս հավատքից ոչ ոք չի կարող բաժանել ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ հրեշտակները և ո՛չ այլ ինչ հարվածք": Մենք ապրելու ենք
ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ և ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՍԻՐՈՎ ՀԱՎԱՏՔՈՎ և ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՄԲ:
Աստված պահի մեր Սուրբ Եկեղեցին, օրհնի մեր Երկիրը, Հայ ընտանիքն ու համբուրելի ժողովրդին:
Ինչպես ասում էինք մեր հանձնախումբի ժողովներին.
ՅԱՌԱՋ ՆԱՀԱՏԱԿ ՑԵՂԻ ԱՆՄԱՀՆԵՐ...
Սիրով և աղոթքով
Բագրատ եպիսկոպոս
20.10.2013

No comments:
Post a Comment