Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով:
Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ բացվեց եպիսկոպոսաց քառօրյա ժողովը:
Ժողովը մի հարկի տակ է հավաքել և’ Ամենայն հայոց կաթողիկոսության, և’ Կիլիկիո կաթողիկոսության ողջ եպիսկոպոսաց դասը` միասնաբար քննարկելու Հայ եկեղեցուն հուզող խնդիրները: Ժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը ողջունեց Ամենայն հայոց հայրապետի և Կիլիկիո կաթողկոսի` ժողովը հայոց հոգևոր կենտրոնում գումարելու համատեղ նախաձեռնությունը:
Ժողովի օրակարգային հիմնական հարցերը երկուսն են: Քննարկվելու է մկրտության ծեսի միօրինակության հարցը, մշակված կանոնական ուղեցույցը` հոգևորականների համար, և նախամկրտական ուսուցողական ձեռնարկը` մկրտվել պատրաստվողների և կնքահայրերի համար: Մյուս հարցը Հայ եկեղեցում սրբադասման կարգի վերականգնումն է և դրա շրջանակում Եղեռնի զոհերի հնարավոր սրբադասման հարցը: Արդյունքները կհրապարակվեն վերջնական որոշումների դեպքում:

Շ ՈՂԱԿԱԹ ՀԸ
No comments:
Post a Comment