Wednesday, March 20, 2013



ԱՆԻՐԱՎ  ԴԱՏԱՎՈՐԻ թեմայով խոկում (15.03.2013)
Դավիթը Սաղմոսարանում ասում է. «Աստծո օրենքների շուրջ գիշեր-ցերեկ խորհող մարդը նման է ծառի, որ տնկված է ջրերի հոսանքների վրա, որն իր պտուղը ժամանակին է տալիս, և նրա տերևը չի թափվում» (Սաղմ. Ա 2-3)։  Քանզի ո՞ր ջուրը կարող է այնպիսի տնկիներ աճեցնել, պտղաբեր ու տերևաշատ դարձնել դրանք, ինչպես սուրբգրային ընթերցվածքները՝ միտքը։ Կամ՝ ո՞ր անձրևը կարող է այնպես սնել բույսերն ու փարթամացնել ճյուղերը, ինչպես սուրբգրային գիտությունը՝ աստվածասեր հոգին։
Ինչպես Սուրբ Գրոց հոգևոր խրատները տալիս են ճշմարիտ վարքի իմացություն և հորդորում են մեզ դեպի հոգևոր կարգը, այնպես էլ խոկման արարողությունները թույլ են տալիս մեզ զգալու Աստծո ներկայությունը և աղոթքով հայցելու նրա ողորմածությունը:  Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակիի  խորհրդով խոկման արարողություն է կազմակերպվում Սբ Գր Նարեկացի եկեղեցում: Յուրաքանչյուր ուրբաթ հանգստյան ժամերգությունից անմիջապես հետո, Հայր Կարապետ վարդապետ Հարությունյանը հոգևոր զրույց է ծավալում տվյալ կիրակիի խորհրդով ևս մեկ անգամ առիթ ընձեռելով խորհելու թեմայի շուրջ, առավել զգոն և հետևողական լինելու մեր հոգևոր պետքերին, այսպիսով օգնելով առավել  պատշաճ պատրաստվելու Տիրոջ Հարության տոնին: 


Monday, March 18, 2013


ՄԵԿՆԱՐԿՎԵՑ «ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍԵՐՄԱՆՈՒՄ
ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐԸ


Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ մարտի 1-ից մեկնարկեց Գուգարաց թեմի «Բարոյական արժեքների սերմանում տիկնիկային թատրոնի միջոցով» ծրագիրը, որն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է նպաստել պատանիների ու երիտասարդների անհատականության դրսևորմանը և ինքնահաստատմանը հոգևոր-մշակութային արժեքների ճանաչման միջոցով, բացահայտել և զարգացնել նրանց կարողություններն ու հմտությունները: Ծրագրի  շահառուները 6-ամսյա ժամանակահատվածում կստանան գիտելիքներ տիկնիկագործության և ազգային տիկնիկային թատրոնի, ինչպես նաև տիկնիկային բեմական արվեստի վերաբերյալ: Ծրագիրը կօգնի տիկնիկային բեմականացումների միջոցով վեր հանել հասարակության առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև նպաստել պատանիների և երիտասարդների շրջանում հավասարության սկզբունք ձեւավորելուն, քրիստոնեական արժեքները` մարդասիրություն, գթասրտություն, թեմի հեռավոր շրջանների համայնքներում տարածելուն:
Ծրագրի ղեկավարն է Գուգարաց թեմի սոցիալական ծրագրերի պատասխանատու Աստղիկ Ասրյան-Ղալայանը, իսկ տիկնիկագործության և տիկնիկային բեմական արվեստի դասընթացները կվարի Սևակ Սարգսյանը: Շահառուների համար խորհրդատվություն-դասընթացներ կկազմակերպվի Տիկնիկագործների միության նախագահ Արմեն Սա‎‎ֆարյանի կողմից, ով իր պրո‎‎ֆեսիոնալ-մասնագիտական խորհուրդներով և աջակցությամբ կնպաստի Տիկնիկային թատրոնի կայացմանը, բեմականացումների համար սցենարների մշակմանը և բեմադրությանը: Ծրագրի ողջ ընթացքում բոլոր շահառուների համար թեմի քահանա հայրերի կողմից  կկազմակերպվեն հոևոր դասընթացեր:
Ծրագրի համար որպես հիմք է ծառայում թեմի Տիկնիկային թատրոնը, որը 2010 թ. հիմնադրվել է  Գուգարաց թեմի կողմից իրականացված «Աջակցություն կիրակնօրյա դպրոցներին» ծրագրի  շրջանակներում: «Բարոյական արժեքների սերմանում տիկնիկային թատրոնի միջոցով» ծրագրի արդյունքում Տիկնիկային թատրոնի աշխատանքներն առավել լուրջ հիմքերի վրա կդրվեն, այն կկայանա որպես խաղացանկային տիկնիկային թատրոն, որն իր մեջ անպայման կպարունակի ազգային տիկնիկային թատրոնի տարրեր և առանձնահատկություններ: Այն կդառնա նաև շրջիկ Տիկնիկային թատրոն և հանդես կգա ինչպես Վանաձոր քաղաքում` տարաբնույթ քաղաքային և եկեղեցական միջոցառումների ու հանդիսությունների ժամանակ, այնպես և թեմի գյուղական և քաղաքային համայնքներում: Գյուղական համայնքներում մշակույթը մատչելի դարձնելու նպատակով տիկնիկային թատրոնի շրջիկ խումբը շրջագայություններ կկազմակերպի Թումանյանի, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների թվով 6 համայնքներում: Տարածաշրջաններում տիկնիկային բեմականացումները կուղեկցվեն թեմի ՔԴԿ-ի մանկական և պատանեկան երգչախմբերի երաժշտական կատարումներով, որը տոնական շունչ կհաղորդի ներկայացումներին:

Լիլիթ Յոլչյան

Wednesday, March 13, 2013

Գարնանը կսկսվեն Օձունի եկեղեցու գմբեթի սալիկապատման և տանիքի վերանորոգման աշխատանքները

Լարիսա Փարեմուզյան


20:13, 4 մարտի, 2013
Լոռու մարզի Օձուն գյուղի միջնադարյան Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթի ամրակայման աշխատանքներն ավարտվել են: Ինչպես «Հետքին» հայտնեց Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, երբ ջերմաստիճանը լինի +8, կսկսվեն եկեղեցու գմբեթի սալիկապատման և տանիքի վերանորոգման աշխատանքները:
ՀՀ մշակույթի նախարարության և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կնքած պայմանագրի համաձայն՝ Օձունի եկեղեցու գմբեթի վերականգնման աշխատանքները ֆինանսավորել է «Հովհան Օձնեցի» հիմնադրամը:
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշեց, որ Օձունի եկեղեցին պատմամշակութային արժեքի պահպանման և օգտագործման անվանակարգում հաղթող է ճանաչվել փետրվարի 15-ին Վանաձորում կայացած «Արտ էքսպո 2013» միջազգային փառատոնում:
Փառատոնին Օձունի տաղավարում ներկայացվել են 2012թ. «Լև Գուզ» ՓԲԸ-ի կողմից Օձունի եկեղեցու գմբեթի ամրացման աշխատանքները, որոնք արել են վարպետներ Գարեգին Մանուկյանը, Սոս Վասիլյանը, Գեղամ Մուրադյանը և օձնեցի վերականգնող շինարարներ Դավիթ Շոլինյանն ու Գևորգ Աղվանյանը:
«Գմբեթի վերականգնման աշխատանքները կատարվել են համաշխարհային մեծության վերականգնող Միշա Հակոբյանի նախագծի համաձայն և նրա հեղինակային վերահսկողությամբ: Վերականգնման աշխատանքներում համատեղվել են հայկական ավանդական մեթոդներն ու նորագույն տեխնոլոգիաները»,- ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
Նա նաև եղել էր տաղավարի պատասխանատուն և ասաց, որ փառատոնի ժյուրիին հիացմունք պատճառեց Օձունի եկեղեցու գմբեթի ամրակայման աշխատանքների որակը

http://hetq.am/arm/news/24094/garnany-ksksven-odzuni-ekexecu-gmbeti-salikapatman-ev-taniqi-veranorogman-ashkhatanqnery.html

Friday, March 1, 2013

Վանաձորի թիվ 16 դպրոցի աշակերտների հանդիպումը քահանայի հետ

Wednesday, February 27, 2013

                         Այստ տարի հունվարի 6-ն ծնվեց փոքրիկ Աստղիկը


<<Արտաքսման կիրակի>> թեմայով խոկման 

Sunday, February 10, 2013

Այսօր Քառասնորդաց պահքի առաջին օրն է
   Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ինչ է պահքը? Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
 
     Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք.հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: Կոչ ենք անում բոլորին հրաժարվել ձևապաշտությունից և կրոնական այս արժեքին հետևելը չդարձնել մոդա...կամ էլ նիհարելու միջոց:

Եվ սննդային պահքին զուգահեռ ՉՄՈՌԱՆԱՔ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱԼ ՕՐՎԱ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ԳՈՆԵ ՍԲ ՊԱՏԱՐԱԳԻՆ. այս ընթացքում մի սահմանապակվեք եկեղեցում ձեր վառած մոմի կողքին 10 րոպե կանգնելով...

Ձեր պահքը լուռ պահեք...
 
Հայաստանյայց Առաքելական Սբ եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը

    
Մեծ պահքի յոթ կիրակիներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Դրանք միասին, կազմելով <​<​ոսկե շղթա>>, ներկայացնում են մարդու դրախտային կյանքից մինչև փրկագործության ողջ ընթացքը: Առաջին կիրակին` Բուն Բարեկենդանն Է, որն էլ կենդանական ծագման և ճոխ ուտելիքներ ուտելու վերջին օրն է: Ըստ Հայաստանյայց Եկեղեցու...
       Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:
Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այն առաքինությունների արտահայտություն է:
Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7):
   <<Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է>> (Հռոմ.14:3):