ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ (15.03.2013)
- Գլխավոր
- Թեմի պատմությունը
- Աղոթքներ
- Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն
- Հայտարարություններ
- Հանդիպումներ
- Հետադարձ կապ
- Հարցեր քահանային
- Թեմի հին եւ նոր եկեղեցիները
- Թեմի հոգևոր դասը
- Խոսում են Մեծերը
- Օրվա ընթերցվածքը
- Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր
- Այլ նյութեր 2014-2015
- Ծիծեռնակ ճամբար
- Այլ նյութեր 2013
- Տոներ 2015
- Տոներ
- Ապիրլ 24
- Տոներ 2016
- Կիրակիների խորհուրդը
- Տոներ 2016
- 1
- Ուղերձ
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ուխտագնացություններ
- Սոցիալական բաժին
- Համայնքային զարգացման կենտրոն / Community Development Center
- Աղթալայի Սբ Աստվածածին Վանք
- Տաղավար տոներ
Wednesday, March 20, 2013
Դավիթը Սաղմոսարանում ասում է. «Աստծո օրենքների շուրջ գիշեր-ցերեկ խորհող մարդը նման է ծառի, որ տնկված է ջրերի հոսանքների վրա, որն իր պտուղը ժամանակին է տալիս, և նրա տերևը չի թափվում» (Սաղմ. Ա 2-3)։ Քանզի ո՞ր ջուրը կարող է այնպիսի տնկիներ աճեցնել, պտղաբեր ու տերևաշատ դարձնել դրանք, ինչպես սուրբգրային ընթերցվածքները՝ միտքը։ Կամ՝ ո՞ր անձրևը կարող է այնպես սնել բույսերն ու փարթամացնել ճյուղերը, ինչպես սուրբգրային գիտությունը՝ աստվածասեր հոգին։
Ինչպես Սուրբ Գրոց հոգևոր խրատները տալիս են ճշմարիտ վարքի իմացություն և հորդորում են մեզ դեպի հոգևոր կարգը, այնպես էլ խոկման արարողությունները թույլ են տալիս մեզ զգալու Աստծո ներկայությունը և աղոթքով հայցելու նրա ողորմածությունը: Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակիի խորհրդով խոկման արարողություն է կազմակերպվում Սբ Գր Նարեկացի եկեղեցում: Յուրաքանչյուր ուրբաթ հանգստյան ժամերգությունից անմիջապես հետո, Հայր Կարապետ վարդապետ Հարությունյանը հոգևոր զրույց է ծավալում տվյալ կիրակիի խորհրդով ևս մեկ անգամ առիթ ընձեռելով խորհելու թեմայի շուրջ, առավել զգոն և հետևողական լինելու մեր հոգևոր պետքերին, այսպիսով օգնելով առավել պատշաճ պատրաստվելու Տիրոջ Հարության տոնին:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment