Գարնանը կսկսվեն Օձունի եկեղեցու գմբեթի սալիկապատման և տանիքի վերանորոգման աշխատանքները
Լարիսա Փարեմուզյան
20:13, 4 մարտի, 2013
Լոռու մարզի Օձուն գյուղի միջնադարյան Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթի ամրակայման աշխատանքներն ավարտվել են: Ինչպես «Հետքին» հայտնեց Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, երբ ջերմաստիճանը լինի +8, կսկսվեն եկեղեցու գմբեթի սալիկապատման և տանիքի վերանորոգման աշխատանքները:
ՀՀ մշակույթի նախարարության և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կնքած պայմանագրի համաձայն՝ Օձունի եկեղեցու գմբեթի վերականգնման աշխատանքները ֆինանսավորել է «Հովհան Օձնեցի» հիմնադրամը:
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշեց, որ Օձունի եկեղեցին պատմամշակութային արժեքի պահպանման և օգտագործման անվանակարգում հաղթող է ճանաչվել փետրվարի 15-ին Վանաձորում կայացած «Արտ էքսպո 2013» միջազգային փառատոնում:
Փառատոնին Օձունի տաղավարում ներկայացվել են 2012թ. «Լև Գուզ» ՓԲԸ-ի կողմից Օձունի եկեղեցու գմբեթի ամրացման աշխատանքները, որոնք արել են վարպետներ Գարեգին Մանուկյանը, Սոս Վասիլյանը, Գեղամ Մուրադյանը և օձնեցի վերականգնող շինարարներ Դավիթ Շոլինյանն ու Գևորգ Աղվանյանը:
«Գմբեթի վերականգնման աշխատանքները կատարվել են համաշխարհային մեծության վերականգնող Միշա Հակոբյանի նախագծի համաձայն և նրա հեղինակային վերահսկողությամբ: Վերականգնման աշխատանքներում համատեղվել են հայկական ավանդական մեթոդներն ու նորագույն տեխնոլոգիաները»,- ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
Նա նաև եղել էր տաղավարի պատասխանատուն և ասաց, որ փառատոնի ժյուրիին հիացմունք պատճառեց Օձունի եկեղեցու գմբեթի ամրակայման աշխատանքների որակը
http://hetq.am/arm/news/24094/garnany-ksksven-odzuni-ekexecu-gmbeti-salikapatman-ev-taniqi-veranorogman-ashkhatanqnery.html
No comments:
Post a Comment