ՍՈՒՐԲ ԽԱՉԸ՝ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԱՀԱՊԱՆ ՆՇԱՆ
«Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգության, համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ» կարգախոսը արդեն յոթ տարի շարունակ Սուրբ Խաչի տոնին խաչերթի է համախմբում քաղաքի բնակիչներին։ Սակայն դեռևս նախորդ տարվանից, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տոնը հայտարարվեց որպես ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ, իսկ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՀԱՊԱՆ ՆՇԱՆ։ Քրիստոնյա բազմաթիվ պետություններ և քաղաքներ ունեն իրենց օրհնության օրը և պահապան սուրբը: Սակայն հայ իրականության մեջ քաղաքները չեն ունեցել օրհնության օր և այս պարագան բացառիկ է թե Վանաձոր քաղաքի և թե Հայաստանի համար։
Այս տարի Խաչվերացը տոնվեց սեպտեմբերի 11-ին. այն Տիրոջ խաչափայտի 14 տարիների գերությունից ազատման և պանծացման տոնն է: Ըստ տոնի պատմական հիմքի` 628թ. Բյուզանդիայի Հերակլես կայսրը, ազատագրելով Տիրոջ խաչափայտը, այն հանում է Գողգոթայի գագաթը և բարձրացնում է Սուրբ Հարություն վերանորոգված տաճարում` իտես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամ բ տոնվում էխաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:
Տոնի առավոտյան թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, իսկ երեկոյան՝ եկեղեցիների բակերում կազմվեց Սուրբ Խաչի թափոր և կատարվեց անդաստանի կարգ։ Խաչվերացի տոնը որպես Վանաձորի օրհնության օր նշելու տոնակատարություն ը, ամեն տարվա պես նշանավորվեց խաչերթով։ Մասնակիցները Հայքի հրապարակից խաչերով, խաչվառով, հոգևորականի առաջնորդությամբ, «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…» կարգախոսներով շարժվեցին դեպի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, ուր մասնակցեցին Սուրբ Խաչի պանծացման արարողություններ ին։ Խաչերթին և դրան հետևող եկեղեցական արարողություններ ին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններ ը, դպրոցները, հասարակական կառույցները, ուխտավորներ:
Օրհնության օրվա հաստատումը հնարավորություն է քաղաքի բնակիչներին՝ տարին գոնե մեկ անգամ միասնաբար Սուրբ Խաչի զորությունը հայցելու քաղաքի հոգևոր անվտանգության, զորացման և միասնության համար:
No comments:
Post a Comment