Շաբաթօրյակ Ախթալայում
Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպություն ը տարիներ առաջ ձեռնամուխ եղավ 《Պահպանենք մեր մշակութային արժեքները》 ծրագրին, որի նպատակը Լոռու մարզի տարածքում գտնվող սրբավայրերում մաքրման աշխատանքներ կատարելն էր:
Ծրագրին միացան ՀԱԵԳԹԵԿ անդամ բոլոր երիտասարդաց միությունները, որոնք իրենց հովվությունների տարածքում գտնվող սրբավայրերում կազմակերպեցի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
Ծրագրի ընթացքի հաջողության պատճառով այն դարձավ շարունակական:
Վերջերս Ախթալայի 《Սուրբ Աստվածածին》 երիտասարդաց միության անդամները իրենց հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանի առաջնորդությամբ Ախթալայի վանական համալիրի տարածքում կատարեցին մաքրման և բարեկարգման աշխատքնքներ:

ՎԱՀԵ-ԴԱՎԻԹ ԽԱՉԻԿՅԱՆ
No comments:
Post a Comment