ՄԵՐ ՀՆԱԳՈՒՅՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԵՀԱՄՈՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ

«Վեհամոր ավետարանը» մոտավոր VII դարի Ավետարան է: Այն ավելի հին է, քան 862 թվականին գրված Մլքե թագուհու ավետարանը:
1890-ական թվականներին այն գտնվել է Բանանց գյուղի եկեղեցում ու արձանագրվել Մակար եպ. Բարխուդարյանի «Արցախ» գրքում: Վանքում գտնվելու տարիներին Ավետարանը կնքվել է «Ծեր» եւ «Պահապան» անուններով` իր հնության և զորության պատճառով: Դրանից հետո այն տարվել է Գանձակի Սբ. Գրիգոր եկեղեցի, որտեղից էլ 1975 թվականին Ադրբեջանի նախկին թեմի առաջնորդ Տեր Վահան եպ. Տերյանը բերել է Էջմիածին ու նվիրվել Վազգեն Ա Վեհափառին: Վազգեն Ա կաթողիկոսը, գիտակցելով ավետարանի արժեքը, այն նվիրում է Մատենադարանին: Հենց այստեղ էլ ստանում է «Վեհամոր ավետարան» անունը` ի հիշատակ կաթողիկոսի մոր` Սիրանույշ Պալճյանի: «Վեհամոր ավետարանը» պարզ ու անպաճույճ հարդարանքով է. այն ժամանակ դեռևս չէր սկսվել ավետարանների ճոխ նկարազարդումը: Այն ծածկված է մի քանի թանկարժեք քարերով ու կլոր գամերով: Ձեռագիրը բնագրարական իմաստով բավական հուշագրավ ու հետաքրքիր է, որովհետև հնագույն օրինակներից է: Բացի այդ շատ օգտակար ու կարևոր ձեռագիր է ոսկեդարյան թարգմանության ճշգրտումների համար: Ավետարանի գիրը կանոնավոր երկաթագիր է, ինչը մեր մեծերը բուն մեսրոպյան երկաթագիր են անվանել:
VII դարի Վեհամոր ավետարանը դուրս է բերվում հնագույն ձեռագրերի պահոցից միայն նախագահի երդմնակալության արարողության ժամանակ: Այս ավետարանի շուշպան թավշյա է, որքան ձեռագիրը հին է, այնքան նուրբ է շուշպան
No comments:
Post a Comment