ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
<<Եվ արդ, -ասում է ձեր Տեր Աստվածը,- դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով:Ձեր սրտերը պատռեցեք, ոչ թե ձեր հագուստները>>:
Հովել Բ 12-13
Մարտի 2-ի` Բուն Բարեկենդանի տոնի երեկոյան, երբ փակվում են բոլոր եկեղեցիների խորաններիվարագույրները, սկսվում է 48-օրյա Մեծ Պահքի շրջանը:
ժամանակակից սերունդը պահք ասելով թերևս հասկանում է մսեղենից, կաթնեղենից և հավկիթից հրաժարում,ինչը պահքի սննդակարգային և մակերեսային սահմանափակ ընկալում է: Ըստ Աստվածաշնչի`պահեցողությունը զղջման և ապաշխարության, սգի և ցավի մի շրջան է, ինքնազրկանք, որն իրագործվում էորոշ ժամանակ ուտել-խմելուց և, որ ամենկարևորն է, հաճույքից ամբողջովին հրաժարվելով: Պահեցողություննինքն իրեն որևէ զրկանք պարտադրելն է: Այն քրիստոնյայի նախապատրաստությո ւնն ու ինքնամաքրմանժամանակաշրջանն է` Սբ Հարության տոնին մեղքերի բեռից ազատվելով Քրիստոսի հետ հարություն առնելու ևՍբ Հաղորդությանը փոքր-ինչ խաղաղ հոգով մոտենալու համար:
Վաղ շրջանում պահքից անբաժան էին լացն ու կոծը, հագուստ պատռելը, քուրձ հագնելը, մոխրի վրա նստելը,մեկ խոսքով` ինքնախարազանումը: Պահքից անբաժան պետք է լիներ նաև աղոթքը, ինչն այժմ էլ պարտադիր է:Պահեցողություն անում էին նաև որևէ կարևոր նպատակի հաջողության համար: Որոշ ժամանակ անց պահքըհետզհետե ավելի կիրարկելի դարձավ իբրև ապաշխարանքի արտահայտություն: Ներկայիս պահեցողությունըմսից և կենդանական արտադրություններ ից հրաժարվելն է: Ինչ խոսք, գուցե սա էլ ոմանց համար կարևորզրկանք է, այսինքն` ապաշխարանք, սակայն չի բացառվում, որ հնարավոր է պահոց ուտելիքներով ևսշատակերությամբ զբաղվել: Այս դեպքում պահքը կորցնում է իմաստը: Սրան զուգահեռ կան նաև բուսակերմարդիկ, որոնց համար բուսակերությունը կրոնական իմաստ չունի, հետևաբար պահք չի կարող համարվել:
Պահքի արտաքին դրսևորումները պետք է անպայման զուգորդվեն բարոյական պահեցողությանը: Այն իրենիցենթադրում է հոռի սովորությունների ց հրաժարում. այսինքն ամեն տեսակ կախվածություններ ից ուսովորությունների ց ձերբազատում` ծխել, ալկոհոլային խմիչքի չարաշահում, խաղամոլություն և այլն:Ժամանակակից սերնդի համար բարոյական պահքի ձև կարելի է համարել նաև մոլուցք դարձած համացանցիցառժամանակ չօգտվելը կամ օգտագործելն այն խիստ ծայրահեղ դեպքերում: Հարկ է տևական պայքարել միշարք վտանգավոր հոգեվիճակների դեմ, ինչպիսին են` նախանձը, ատելությունը, նենգությունը, բարկությունը,ծուլությունը և առհասարակ մահացու բոլոր մեղքերը, ինչպես նաև լեզվագարությունի ց հրաժարվելը(շատախոսություն, ստախոսություն, հայհոյանք, բամբասանք): Սակայն մեղքերից ազատվելու այս պայքարինզուգորդել է պետք բարեգործությունն ու ողորմածությունը: Այսպիսով, պահքի նպատակը հոգին զորացնելն է`տկարացնելով զգացական հաճույքները:
Անդրադառնալով արդեն Մեծ Պահքին` նշենք, որ դրա օրինակն է Փրկչի` անապատում 40-օրյածոմապահությունը: Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց ոչ թե որովհետև ապաշխարանքի պետք ուներ, այլդա կատարեց մարդկային ցեղի փրկության համար. մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլորպահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ ստանա շնորհիվ Իր ծոմապահության:
Հարկ ենք համարում դարձյալ հորդորել` եռանդով ու կամքի զորացմամբ, հատկապես բարոյականպահեցողությամբ ու աղոթքով պատրաստվել Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին, որն այս տարիկտոնենք ապրիլի 20-ին:
<<Այդպիսի պահք չէ, որ Ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդկորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք և ընդունելի օր.այդպիսի պահք չէ, որ Ես ընտրեցի, - ասում է Տերը:
Քանդիր անիրավության հանգույցը, խորտակիր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ներիրու արձակիր նեղյալներին և պատռիր բոլոր անիրավ մուրհակները:
Քաղցածներին բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես` հագցրունրան, բայց քո ընտանիքի զավակին մի անտեսիր:
Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քոառջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծո փառքը պիտի պահպանի քեզ>>:
Եսայի ԾԸ
Դիվան Գուգարաց թեմի
No comments:
Post a Comment