Tuesday, February 4, 2014

Սեպուհ  արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիպումը ՀՀ Լոռու մարզի ոստիկանության աշխատակազմիհետ


<<¸արեր շարունակ փրկիչների ենք սպասել մշտապես:
Փրկիչների մի սպասեք: ¸ուք եղեք ձեր Փրկիչը>>:
Հրանտ Դինք
Օրերս Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հանդիպեց ՀՀ Լոռու մարզի ոստիկանության Վանաձորի պարեկապահակային բաժնի <<Հրեշտակներ>> ջոկատի և ոստիկանության Տարոնի բաժնի անձնակազմի հետ: Հանդիպումը առավելաբար ընթացավ զրույցի ձևովորի ընթացքում Սրբազանը հայրական խրատով ու մտերմիկշեշտադրումներով շոշափեց ոստիկանական համակարգի հետ կապված առավել արդիական խնդիրներն ու թեմաները: Սրբազան հայրն ընդգծեց նաև մեր օրերում ոստիկանություն և հասարակություն կապի, դրա ամրապնդման, բնակիչ-ոստիկան փոխվստահության անհրաժեշտության մասին՝ միաժամանակ ընդգծելով այդ ամենի հրատապությունը և հույժկարևորությունը.
<<Հարաժամ փոփոխվող արդի ժամանակներում հասարակություն և ոստիկանություն հարաբերություններում հապաղելուշռայլություն մեզ տրված չէԿյանքի արագացող ընթացքը մեզ ուղղակի պարտադրում է՝ քայլել ժամանակի հետլինելնրան համահունչ: Եթե ուզում ենք ամրացնել մեր պետականությունը և մեր բանակի թիկունքը, անհապաղ պետք էմիջոցներ ձեռնարկենք և առողջացնենք հանրային մթնոլորտըհամոզիչ գործողություններով վերափոխվենք՝ ի տես ժողովրդի, դուրս բերենք նրան այս անվստահության մթնոլորտից, հետայսու ավելի արագ գործենք ու արձագանքենք ժողովրդի ձայնին: Երբ տեղի կամ անտեղի ասում ենք՝ հասարակությունը հիվանդ է, ուրեմն բուժումը պետք է սկսենք առանց տարանջատելու հիվանդներին: Հիվանդ ենք մենք բոլորս և չպետք է մեղադրենք միմյանց: Այդ բուժումը ենթադրում է համակողմանի ընդգրկում` ոլորտ առ ոլորտ: Ոստիկանության համակարգը ևս, անտարակույս, բուժման կարիք ունի: Էական չէ՝ վերևից ներքև, թե ներքևից վերև: Այսօր որքան կարևոր է արտաքին թշնամուն դիմակայելը, նույնքան կարևոր է երկրի ներքին կայունությունը: Անհնար է ունենալ հզոր պետություն և բանակ, եթե չունենք ներքին հզոր պաշտպանական համակարգ, առողջ, վաղվա օրվան հավատքով և վստահությամբ նայող ժողովուրդ: Ինչպես հայոց բանակն է ծնում հերոսներ, նույնպես և ակնկալում ենք ներքին գործերի կառույցներում հերոսների, ովքեր իրենց կյանքը պիտի նվիրեն հասարակության կյանքի բարելավմանը և հասարակության շահերի պաշտպանությանը: Հերոսների մի սպասեք, այլ յուրաքանչյուրդ հերոս դարձեք: Ձեր նվիրումով և ծառայասիրությամբ օրինակ հանդիսացեք և լավատեսության հույսերարթնացրեք հասարակության մեջԻ վերջոմարդն է մեր երկրի մեծագույն արժեքըԵթե մեր կողքին մեկն ընկնում է, նամիայնակ չի ընկնումմենք բոլորս ենք ընկնում>>,- ոստիկաններին հորդորեց և խրատեց Սրբազան հայրը:
Կարևորելով ոստիկանության դերն ու գործը մեզանում` Սրբազան հայրն ընդգծեց նրանց առաքելության մի շատ կարևոր հանգամանք ևս` վկայակոչելով Ֆ. Մ. Դոստոևսկուն. <<Փրկության միայն մեկ ճանապարհ կա` քեզ պատասխանատու համարել բոլորի մեղքերի համար: Երբ ամենայն անկեղծությամբ ինքդ քեզ պատասխանատու համարես ամեն ինչի և ամեն մեկի համար, անմիջապես կտեսնես, որ իրականում այդպես է, և որ դու իրապես մեղավոր ես ամեն մեկի և ամեն ինչի համար>>:

No comments:

Post a Comment