Wednesday, February 26, 2014

Ս. Ղևոնդյանց քահանայից տոն 

2014



Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենա
2014 թ. փետրվարի 25-ին` Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը: Քահանայից ժողովին մասնակցում էին Հայ եկեղեցու եպիսկոպոսներ ու թեմակալ առանջորդներ, Մայր Աթոռի և թեմերի 220 հոգևոր սպասավորներ: Քահանայից հավաքի այս տարվա քննարկման թեմաներն էին` «Կիրակնօրյա դպրոցների կարևորությունը համայնքային կյանքում» և «Երեցկնոջ դերը հովվական ծառայության մեջ»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքն ուղղված 2014 թվականի քահանայից հերթական ժողովի մասնակից հոգևորականներին:
Ա Պետրոս 1:3-9
3Օրհնեա՜լ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. 

Բարի լույս Մեր եկեղեցու զինվորներ.... Այսօր յուրահատուկ օր է, այօր մեր քահանաների օրն է,այդ իսկ պատճառով Թեմի ողջ երիտասարդության անունից շնորհավորում ենք մեր քահանաներին:
Սիրելի հոգևոր հայրեր Ձեր ծառայությունը լի է փորձություններով, թող Աստծո ողորմությունը անսպառ լինի Ձեզնից, որ կարողանանք դիմակայել դրանց: Մենք էլ մեր աղոթներով և լինելիությամբ Ձեզ աջակից:
Շնորհավոր Շնորհավոր Շնորհավոր...





No comments:

Post a Comment