Վանաձորի Սբ. Աստվածածին եկղեցում մատուցվեց Սբ. Պատարագ ի հիշատակ Ասալայում զոհված քաջորդիների:Պատարագիչն էր Սբ.Աստվածածին եկ հոգևոր հովիվ արժանապատիվ Տ Ստեփանոս քհն Մարգարյանը :Պատարգին ներկա էր բարձևրաշնորհ Տ.Սեպուհ արք. Չուլջյանը Մ.Ա.Սբ. Էջմիածնի ավագ միաբան Տ.Ոսկան արք. Գալթակյան և բազում հայորդիներ:Եկեղեցու նահատակաց պուրակում բացվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) նահատակների հիշատակին կանգնեցված կոթողի խաչքար; Նախաձեռնությունը Պողոս Հակոբյանին է ում, տևական փնտրտունքներով հաջողվել է գտնել համախոհ, հայրենասեր բարի մարդկանց, ովքեր հանձն են առել նյութական միջոցներ չունեցող երիտասարդին անվարձհատույց տրամադրել կոթողի քարը, զարդանախշել, լուծել տեղափոխման ու շինանյութերի հայթաթման հարցերը, օգնել ֆիզիկական աշխատանքով: Քանդակագործը Արա Հովհաննիսյանն է՝ ,,Կապուտներ,, կոչվող հանգստյան ուխտատեղի-գոտու քանդակների մի մասի հեղինակը: Դիմել են թեմակալ առաջնորդին վերջինսել թույլատրել է Նահատակց պուրակում տեղադրել Խաչքարը: Կատարվեծ հոգեհանգստի կարգ գլխավորությամբ Գուգարց թեմի առաջնորդի .1 րոպե լությամբ հարգեցին զոհերի ն,որից հետո հնչեցի ԵԿՄ անդամների կողմից բազում երախտիքի խոսքեր նման տղաների մասին:
No comments:
Post a Comment