ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Ապա նրանց տարավ հանեց մինչեւ Բեթանիա եւ,
բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց:
Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից
եւ դեպի երկինք էր վերանում: (Ղուկ. 24.50:51)
Մայիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ՍուրբՀամբարձման տոնը:Տոնին Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Վանաձորի առաջնոդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վահան քահանա Ազարյանը: Պատարագից հետո թեմի գրեթե բոլոր տարածաշրջաններում երիտասարդաց միություններըկազմակերպեցին ավանդական դարձած միջոցառումներ` տոնին համահունչ երգերով, խաղերով, վիճակով:
Համբարձման տոնը հիշատակումն է Հարությունից 40 օր հետո աշակերտների առջև Ձիթենյաց լեռից դեպի երկինք մեր Տիրոջ համբարձման: Ձիթենյաց լեռան վրա Քրիստոսի վերջին խոսքն իր աշակերտներին եղավ այն առաքելությանհաստատումը, որի համար նրանք կանչված էին. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա. ինչպեսՀայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացեք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛քՀոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատ- վիրեցի: Եւ ահա եսձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»: (Մատթ. 28 18-20) եւ երբ այս խոսեց համբարձվեց երկինք:
Տոնը ժողովրդական կերպով հայտնի է նաև «Վիճակ», «Ծաղիկ գովել», «Ջան գյուլում»: Աղջիկները Համբարձմաննախընթաց օրը (չորեքշաբթի) դաշտերից, այգիներից հավաքել են 7 գույնի ծաղիկ և փնջեր կապել, որոնցից մեծը ևխաչաձևը կոչվել է Ծաղկամեր: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցել են ծաղիկների տերեւներ եւ աղջիկներինպատկանող զանազան իրեր: Այնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցրել են հարսի զգեստ, վերցրել կժերը, ծաղիկներըեւ շրջել տնետուն: Այս ամենը զուգորդվել է երգերով, կատակներով եւ դրամահավաքով: Հետո սկսվել է վիճակահանությունը , ում պատկանել է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվել: Կժից հանել ենմյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվել:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաեւ Ամենայն Հայոց ԿաթողիկոսությանԱթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Պատմական հանգամանքներիթելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441թվականին, Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբվերահաստատվեց աստվածահաստատ Սուրբ Էջմիածնում, ուր իջել էր Հիսուս Քրիստոս, եւ որտեղից դարերշարունակ Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն բաշխվում է այն փառքի լույսը, որը Քրիստոս հանձնել էր հայոց հողին:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
No comments:
Post a Comment