Համահայկական
խոշոր նշանակություն ունեցող հաղթանակներից մեկը` Շուշիի ազատագրման տոնը, ինչպես ամեն
տարի, այս տարի ևս տոնվեց Վանաձորում քաղաքում: Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման
24-րդ տարեդարձին, Գուգարաց
թեմի առաջնորդարանի բակում տեղադրված խաչքարի մոտ, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ
Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, և մասնակցությամբ Վանաձոր քաղաքի հոգևոր դասի,
կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս
հայորդիների:
Արարողությանը ներկա էին մարզայինևքաղաքայինիշխանությաններկայացուցիչներ, խաչքարի բարերար «Մատինյանի նշխար»
ՍՊԸ տնօրեն Արմեն Սարուխանյանի ընտանիքը, Երկրապահ կամավորականների միության պատանի
երկրապահներ, զինվորականներ, ազատամարտիկների ընտանիքների անդամներ և բազում հյուրեր:
Իր հայրական
օրհնության և շնորհավորանքի խոսքը ներկաներին ուղղեց թեմակալ առաջնորդը. «Շուշիի ազատագրման
պանծալի հաղթանակի համար մենք պարտական ենք ազատամարտիկներին, ովքեր իրենց գործնական հայրենասիրությամբ մեզ վերադարձրեցին մեր արժանապատվությունն
ու հպարտությունը: Այսօր նրանց զավակներն են շարունակում նույն առաքելությունը` Արցախի
պաշտպանության սուրբ գործը: Փառք հաղթական Հայոց Բանակին, փառք նահատակ Հայ Զինվորներին»:
Տոնախմբությունն ուղեկցվեց Գուգարաց
թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի և «Հորովել» երգի և պարի համույթի
կատարումներով:
Միջոցառման ավարտին ներկաները, իրենց
խոնարհումը բերելով Արցախում զոհված մեր մարտիկների անմահ հիշատակին, ծաղկեպսակներ
և ծաղիկներ խոնարհեցին Հաղթանակի խաչքարին:
No comments:
Post a Comment