Monday, May 23, 2016

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի շնորհավորական խոսքը շրջանավարտներին
2016թ.

Սիրելի՛ շրջանավարտներ, հայրական մեր օրհնությունն ենք բերում ձեզ և շնորհավորում «Վերջին զանգի» տոնական օրվա առիթով:
Տիրոջ բարեհաճությամբ և սուրբ կամքով դուք արդեն անցել եք ուսումնառության դպրոցական շրջանը, և հետայսու ձեր առաջընթացը կյանքում պետք է լինի առավել հաստատուն  ու նպատակասլաց՝ իր նպաստը բերելով հայ ժողովրդի պայծառ ու խաղաղ ապագան կերտելու գործին: Այդպես է, քանզի ապագան մեծապես պայմանավորված է ազգային նկարագիր ու տեսլական ունեցող հզոր և վճռական երիտասարդությամբ: Բայց միշտ պետք է հիշեք, որ նախևառաջ պարտավոր եք պահպանել ձեր մեջ մարդն ու մարդկայինը:
Թող իրականանան ձեր բազում իղձերն ու երազանքները: Դարձեք մեր երկրի հուսալի և արժանապատիվ քաղաքացիներ, մեր հայրենիքի նվիրյալ զավակներ և մեր եկեղեցու հավատարիմ հետևորդներ: Դուք եք մեր ներկան ու ապագան,  գալիք հաղթանակների երաշխիքը:

Տիրոջ շնորհները, սերը և աստվածային զորությունը թող լինեն ամենքիդ հետ այսօր և միշտ. Ամեն:

No comments:

Post a Comment