Եղեռնի
100-ամյա տարելիցին ընդառաջ
Օրերս,
օրհնությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ
Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության կենտրոնական խորհրդի առաջին
հանդիպումը` նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների շարքի
մշակմանը: Հանդիպմանը ներկա էին թեմի 13 համայնքների երիտասարդաց միությունների
ներկայացուցիչները: Ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց և միջոցառումների
մշակման հարցում ուղղորդեց թեմակալ
առաջնորդը` հորդորելով կենտրոնանալ և ծրագրեր մշակել բնակչության շրջանում նաև
պատմական հիշողության արթնացման նպատակով: Երիտասարդները Հայ Եկեղեցու
համաշխարհային երիտասարդական կազմակերպության կողմից մշակված Եղեռնի 100-ամյա
տարելիցին ընադառաջ իրակացվելիք ծրագրերին և Եղեռնի Զոհերի Սրբադասման օրերին
իրականացվելիք միջոցառումներին մասնակցելուց զատ, մարզի համայնքներից ներս կիրականցնեն
իրազեկիչ և ոգեկոչող տարբեր ծրագրեր: Ժողովին երիտասարդները մշակեցին համամարզային
մասշտաբով իրականացվելիք մի քանի ծրագրեր, որոնք կիրագործվեն մասնակցությամբ և
աջակցությամբ տարբեր հասարակական կառույցների` ներգրավելով դպրոցական տարիքի
երեխաներից մինչև մեծահասակ և ծերահասակ: Ծրագրերի մասին առավել մանրամասն
առաջիկայում պարբերաբար կտեղեկացվի հասարակությանը` թե իրազեկման և թե ներգրավման
նպատակով:
Հավարտ
հանդիպման` երիտասարդները միասնական աղոթք բարձրացրեցին Վանաձորի Սուրբ Սարգիս
եկեղեցում և մեկնեցին համայնքներ` ծրագրերի առավելագույնս լավ իրականացման
տեսլականով:
No comments:
Post a Comment