Wednesday, October 22, 2014


ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՃԵՄԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյակի առիթով

«1945թ. նոյեմբերի 1-ն էր, Հին ճեմարանի սրահում բոլորս Գևորգ Կաթողիկոսին էինք սպասում: 
Ներս մտան եպիսկոպոսները, Վեհափառը, այնուհետև` Ավետիք Իսահակյանը, ակադեմիկոս Ստեփանոս Մալխասյանցը, Դերենիկ Դեմիրճյանը, Երվանդ Շահազիզը: Կաթողիկոսն աղոթեց, օրհնեց վերաբացված ճեմարանը: Նա նստած էր խոսում, հետո ոգևորված ոտքի ելավ: Այդ օրվանից 69 տարի է անցել, ես չեմ կարող մանրամասն հիշել իր խոսքը, բայց խոսում էր դանդաղ, հասկանալի: Վերջում, դիմելով տեսչին, ասաց. «Մենք ուշացել ենք, շատ ենք ուշացել: Պետք է արագացնել ուսուցման ընթացքը, ավելացնել առարկաների թիվը, որքան հնարավոր է` լավ դասախոսներ հրավիրել, որպեսզի կարողանանք արդյունավետ աշխատել»: Նա իսկապես շտապում էր ...: Օրհնության խոսքից հետո հուզվեց, տեսանք, որ թաշկինակը հանած արտասուքներն էր սրբում: Այդ հուզումն անցավ նաև ներկաներին. հայ մեծերը` նախկին ճեմարանցիները նույնպես հուզվել էին, որ վերաբացվել է սիրելի հաստատությունը: Մեզ էլ փոխանցվեց այդ հուզումը, չնայած` մենք դեռ չէինք կարող պատկերացնել այն, ինչ իրենք էին տեսել: Հաջորդ օրը սկսվեցին դասերը: Մեզ թվում էր` կաթողիկոսը շատ զբաղված մարդ է և դասերին չի հետևում, բայց պարզվեց, որ նա ոչ միայն հետաքրքրվում, այլև անվանական ճանաչում էր ուսանողներին»:
Տ. Եղիշե ավագ քհն. Սարգսյան, ճեմարանի դասախոս, 1999-2005թթ. ԳՀՃ տեսուչ, 1945թ. վերաբացումից հետո ԳՀՃ առաջին շրջանավարտներից

No comments:

Post a Comment