Ատենագրություն <<Հաղպատ>> ԵԵՄ-ի
Հուլիսի 31-ին կայացավ <<Հաղպատ>> ԵԵՄ-ի նոր շրջափուլի առաջին նիստը :Այն սկսեցինք 30-35 անդամով և մեծ ակնկալիքներով ՝ ի նպաստ Հայ առաքելական եկեղեցու , Գուգարաց թեմի և Հաղպատավանքի: Ժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Հաղպատավանքի Հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Ասպետ վրդ. Պալյանը , որն էլ փոխանցեց իր երախտիքի և ակնկալիքի խոսքերը , ինչպես նաև Օրհնության խոսքը: Ժողովի ընթացքում վերապատրաստում անցած անդամները ներկայացրեցին առաջիկային վերաբերվող հարցերը և քննարկաման առիթ հանդիսացող խնդիրները ինչպես նաև առաջակվող լուծումները: Ներկայացրեցին նաև Գուգարաց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպս. Չուլջյանի հանձնարարականները և ակնկալիքները: Ինչպես նաև ՀԱԵԳԹԵԿ գործունեության մասին: Միության անդամների կողմից քննարկվեց առաջիակայի տոների մասին և մեր մասնակցության չափաբաժինը դրան:Կազմավորվեցին մի քանի խմբեր՝ Ուղտագնացությունների կազմակերպման , Միջոցառումների կազմակերպման , Լուսաբանման , Արտաքին կապերի, Ֆինանսների, Բանավեճերի կազմակերպման: Այս խմբերից յուրաքանչյուրն ընտրեց իր ղեկավարին և գրավոր կերպով խմբի անդամների մասին տեղեկություններ ներկայացվեց Հոգեշնորհ հորը: Ատենապետ ՝ Գ. Ղարդյան
No comments:
Post a Comment