1999-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԵԾ ԶՈՀԸ
ԳԱՐԵԳԻՆ Ա ՔԵՍԱԲՑԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Գարեգին Ա-ն ծնվել է Նշան Սարգսյան անունով Սիրիայի Քեսապ քաղաքում։Նախնական կրթությունն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում, ապա ուսումնառությունը շարունակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում (1946–52):
1949-ին ձեռնադրվել է սարկավագ, 1952-ին՝ կուսակրոն քահանա, վերակոչվել Գարեգին աբեղա՝ ի հիշատակ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի, դարձել Կիլիկիո միաբանության ուխտի անդամ:
Պաշտպանելով վարդապետական ավարտաճառը «Հայաստանյայց եկեղեցվո աստվածաբանությունը ըստ հայ շարականներու» թեմայով՝ 1955-ին ստացել է վարդապետական աստիճան: Նույն թվականին պաշտոնավարել է Դպրեվանքում՝ որպես ուսուցիչ և վերակացու, 1956-ին ստանձնել Դպրեվանքի տեսչի պաշտոնը: 1957–59-ին Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում` ավարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը և Հայ եկեղեցին» (հրտ. 1965, անգլ., ունեցել է մի շարք վերահրատարակություններ) խորագրով աշխատությունը, ստացել գրականության բակալավրի աստիճան:
1960-ին կրկին ստանձնել է Դպրեվանքի տեսչի պաշտոնը:
1963-ին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, 1964-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1973-ին նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս:
1971–73-ին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա) թեմի, 1973–1977-ին՝ Հս. Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը:
1977-ի մայիսի 2-ին, Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս:
1992-ից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
1995-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս:
Եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատությունների և համալսարանների պատվավոր դոկտոր:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետը մահացել է 1999 թ. Հունիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Հեղինակ է հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն լեզուներով աստվածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական և գրական բազում ուսումնասիրությունների և հոդվածների, ինչպես օրինակ`
Արևելյան ուղղափառ եկեղեցիների վկայությունը, Անթիլիաս, 1968:
Հայ եկեղեցին այժմ, Նյու-Յորք, 1970:
Իրանը և հայերը, Թեհրան, 1971:
Հայկական քրիստոնեական ավանդույթը Իրանում, Նոր Ջուղա, 1974:
Անցյալը անցած չէ, Անթիլիաս, 1985:
Հայ մարդը հայ գրքի դիմաց, Անթիլիաս, 1990:
Հոգևոր կյանքի փնտրտուքի մեջ, Անթիլիաս, 1991:
Հարություն հայություն, Անթիլիաս, 1993:
Ձեռնարկ հովվական աստվածաբանության, Ս. Էջմիածին, 1995:
Ձեռնարկ վարդապետական աստվածաբանության
Ձեռնարկ Ընդհանուր եկեղեցու պատմության
Ձեռնարկ քրիստոնեական բարոյագիտության
Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001
Karekin Sarkissian: The Council of Chalcedon and the Armenian Church. Armenian Prelacy, New York 1975.
Карен Шахазизян Մեծանուն հայ, մեծ մտածող, երբևիցե իմ տեսած հոգևոր մեծ առաջնորդ, մարդ որի համար աշխարհիկ և հոգևոր կյանքը միատեղ է...լույս իջնի ՇԻՐԻՄԻՏ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏ.....
ReplyDelete