- Գլխավոր
- Թեմի պատմությունը
- Աղոթքներ
- Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն
- Հայտարարություններ
- Հանդիպումներ
- Հետադարձ կապ
- Հարցեր քահանային
- Թեմի հին եւ նոր եկեղեցիները
- Թեմի հոգևոր դասը
- Խոսում են Մեծերը
- Օրվա ընթերցվածքը
- Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր
- Այլ նյութեր 2014-2015
- Ծիծեռնակ ճամբար
- Այլ նյութեր 2013
- Տոներ 2015
- Տոներ
- Ապիրլ 24
- Տոներ 2016
- Կիրակիների խորհուրդը
- Տոներ 2016
- 1
- Ուղերձ
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ուխտագնացություններ
- Սոցիալական բաժին
- Համայնքային զարգացման կենտրոն / Community Development Center
- Աղթալայի Սբ Աստվածածին Վանք
- Տաղավար տոներ
Monday, August 7, 2017
Wednesday, July 26, 2017
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
25 հուլիս 2017թ.
Այսու հաղորդագրությամբ Սանահին վանքի տարածքում վերջերս
տեղի ունեցած ապօրինի հողարկավորության և գերեզմանաշինության առնչությամբ պարզաբանում
ենք.
Սանահին վանքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է հանձնվել 13 ապրիլ
2011 թվականի թիվ 2656312 սեփականության վկայականով (գրանցված է իրավունքների պետական
գրանցման միասնական 06-002-3 մատյանի 134 համարի տակ):
Համաձայն վկայականում սահմանանշվածի` եկեղեցու սեփականություն
է հանդիսանում միմիայն վանքային համալիրն ու մատուռ սրբատեղիները` սահմանափակ չնչին
հողակտորներով: Վանքի հարակից ողջ գերեզմանոցը
ընդգրկված չէ վանքի սեփականության վկայականում և այն իբրև պահպանման գոտի, հանդիսանում
է հուշարձանների վարչության և կամ համայնքային սեփականություն:
Մինչ Մայր Աթոռին հանձնվելը` Սանահին վանքի տարածքում խորհրդային
և ապա ՀՀ անկախության առաջին տարիներին տեղական իշխանությունների, Սանահինի գյուղապետերի
և ապա թաղապետերի թույլտվությամբ և հուշարձանների վարչության անտարբերության պատճառով
կատարվել են հարյուրավոր հուղարկավորություններ:
Գուգարաց թեմը սկսյալ 1996 թվականից երբեք նոր թաղումների
թույլտվություն չի տվել, այլ ընդհակառակը` մշտապես ահազանգել և մարզպետների միջոցով
արգելել է գյուղապետերին ու թաղապետերին վանքի հարակից տարածքում անօրինական թաղումներ
իրականացնել: Այս մտահոգությամբ հուշարձանների վարչության մարզային ներկայացուցիչներին
մշտապես թեմի կողմից հորդորվել է հսկել և տեր կանգնել այդ տարածքներին:
Հանրային հեռուստատեսությամբ մենք արդեն արտահայտվել ենք և սակայն կրկին դատապարտում ենք կատարվածը և տեղի ունեցած ապօրինության
կապակցությամբ ակնկալում դատախազության և քննչական մարմինների վճիռը: Կոչ ենք անում նաև ՀՀ Մշակույթի նախարարությանը, պատկան կառույցներին`
հետևողական լինել պատմական վայրերի և հուշարձանների, սրբավայրերի պահպանման գոտիների
անձեռնմխելիության ապահովման հարցում:
Անդրադառնալով լրատվամիջոցների հրապարակումներում վանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ավետիք աբեղայի կողմից տրված բացատրություններին և հարցազրույցին` նշենք, որ դա ակնհայտ թյուրիմացություն է և հովվի անտեղյակության արդյունք:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
Friday, July 14, 2017
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ`
ԿՈՒՐԹԱՆԻ
ՊԱՏՄԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ԵԿԵՂԵՑԻ
Հուլիսի 13-ին, ձեռամբ Գուգարաց
թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի,
վերաօծվեց Կուրթան համայնքի պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին:
5-6-րդ դարերին
թվագրվող այս գեղեցիկ եկեղեցին դարձավ միակ գործող սրբավայրը Կուրթան համայնքում: Տեղացիները
պատմում են, որ խորհրդային տարիներին` 1929-1930 թթ.,անաստվածները
եկեղեցին պայթեցրել են, որի հետևանքով պատերը մասնակի փլուզվել են, քարե ծածկը քանդվել և ապա 1983-1984 թթ. եկեղեցին
Հուշարձանների պահպանության վարչության կողմից մասամբ վերականգնվել է:
Վերջին տարիներին երկար ձգձգվող վերոնորոգչական աշխատանքները սպասումի մեջ էին պահում համայնքին, ովքեր անհամբերությամբ էին սպասում եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտման, կահավորման և վերաօծման արարողությանը: Այսօր եկեղեցին լիովին պատրաստ է ընդունելու Կուրթան և հարակից համայնքների բարեպաշտ բնակիչներին` Սուրբ Պատարագների մասնակցության և այլ արարողությունների համար: 
Թեմակալ առաջնորդի քաջալերանքին և հորդորներին ընդառաջ` Կուրթան համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը ոչ միայն կազմակերպել ու ղեկավարել է եկեղեցու վերանորոգչական աշխատանքները, այլ նաև իր նյութական միջոցներով եկեղեցու տարածքում կատարել է հողահեռացման և մաքրման մեծածավալ աշխատանքներ, տեղադրել է Սուրբ Սեղանը, իսկ համայնքապետի որդի Անդրանիկ Գևորգյանի նախաձեռնությամբ էլեկտրաֆիկացվել է եկեղեցին:
Սփյուռքահայ
մեր եղբայրներ` հայր և որդի Վարդան և Քրիստիան Գելիջիների բարերարությամբ, եկեղեցու
տանիքը թիթեղապատվել է, տեղադրվել են եկեղեցու մետաղյա դռները և պատուհանները, ինչպես
նաև եկեղեցուն նվիրաբերվել է հնամենի մեկ զանգ:
Գուգարաց
թեմի առաջնորդարանի կողմից պատրաստվել են եկեղեցու
վարագույրներն ու Սուրբ Սեղանի սպասքը, մոմակալները, զանգակատան մեծադիր կոփածո խաչը
և թեմի նյութական միջոցներով իրականացվել են մասնակի
հարդարման աշխատանքներ:
Վերանորոգչական
աշխատանքների ողջ ընթացքում եկեղեցում չեն դադարել նշվել
եկեղեցական տոները, կատարվել են պսակի, մկրտության արարողություններ:
Եկեղեցու
նորաօծ խորանին, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի, մատուցվեց
Սուրբ Պատարագ` ձեռամբ
տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր
Մերուժան քահանա Սողոյանի: Հավարտ
Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի
խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարներին, օրհնության
գիր ու սրբապատկեր նվիրեց Կուրթանի
համայնքապետ Մհեր Գևորգյանին:
| ՖՈՏՈՇԱՐՔԸ ՎԱՀԵ ԽԱՉԻԿՅԱՆԻ |
Բարերարներ
Թելման Հակոբյանի, Էդիկ Թամարյանի, Սոս Նալբանդյանի և Վարդան Ներկարարյանի կողմից ուխտավորներին մատուցվեց 7 գառան մատաղ:
Եկեղեցական կյանք 14.07.2017
Friday, July 7, 2017
Subscribe to:
Posts (Atom)






























