Saturday, July 18, 2015

ՇԵՆ ՄԱՆ ԳՈՒԳԱՐՑ ԹԵՄԸ

























Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ամառային մանկապատանեկան ճամբարը իր դռները բացեց հայ մանուկների առջև: Օրերս հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` մեծ շուքով տեղի ունեցավ ճամբարի բացման արարողությունը, որին ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, գործարարներ, հյուրեր սփյուռքից: Ողջ տարվա ընթացքում, Սրբազան հոր հետևողականությամբ և ջանքերով և մի շարքբարերարների ազնիվ ու հայրենանվեր աշխատասիրությամբճամբարը ստացել էր նոր շունչ և տեսքԱռաջինհերթափոխով ճամբարում հյուրընկալվեցին մանուկներԱլավերդուց և Թումանյանի շրջանի 11 համայնքներից,ՎանաձորիցԳյումրուց և Երևանից: Ճամբարականները հանդիսավոր տողանով, «Վարդանանց հետնորդներ»փողային նվագախմբի նվագակցությամբ ազդարարեցին ճամբարի բացումը և ներկայացրեցին գեղարվեստականհայտագիրՆերկաներին իր օրհնության խոսքը բերեց թեմակալ առաջնորդը.
Հավարտ միջոցառման` հյուրերը ճամբարականների հետ ճաշակեցին մատաղ:




Ճամբարն այս տարի իր գիրկը կառնի 1500 և ավելի երեխաովքեր կօգտվեն ճամբարի ընձեռած բարիքներից ևհոգատար մանկավարժների խնամքիցԻնչպես նախորդ տարիներինայս տարի նույնպես ճամբարային ծրագիրըհագեցած էտարբեր խաղեր և առաջնություններշաշկիշախմատֆուտբոլթենիսլող մարզաձևերիցերեխաներիհայեցի դաստիարակությանը միտված դասընթացներհայոց պատմության ու եկեղեցու պատմության թեմաներով,հայկական ֆիլմերմուլտֆիլմերհայկական ժողովրդական պարերի դասընթացներայս ամենը առավոտյան ևերեկոյան տողաններիթեմապատկան «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի կատարումներիիսկվերջումհրաժեշտի խարույկի ուղեկցմամբՃամբարականները հոգևոր բարձր գիտակցությամբ մասնակցում են նաևճամբարի Սրբոց Մանկանց մատուռում մատուցվող Սբ Պատարագինիսկ չմկրտվածներըծնողներիհամաձայնությամբ մկրտությամբ որդեգրվում են Հայ Առաքելական եկեղեցուն:
  Տարիներ շարունակ ճամբարի գլխավոր գործընկեր Վորլդ Վիժն Հայաստանը մեծ թվով մանուկներ է բերում ճամբար, որտեղ և վերջիններիս կազդուրման և հոգևոր դաստիարակության համար կազմվում է ճամբարային առօրյանԵվ թեպետ դեռևս «ՀրանտԴինքի անվան Կռունկ» և «Ծիծեռնակ» ճամբարները կարիք ունեն շենքային պայմանների առավել ընդլայնման` պայմանավորված տարեցտարի ճամբարում հանգստացող մանուկների թվի աճով, սակայն հիշյալ ճամբարներըներկայումս էլ եղած պայմաններով ծավալում են ակտիվ գործունեությունի նպաստ հայ աճող սերնդի:




Wednesday, July 15, 2015

Շեն մնա Գուգարց թեմը



Արդեն շուրջ 14 տարի է, ինչ Գուգարաց թեմի ՙԾիծեռնակ՚ մանկապատանեկան ճամբարը  Գուգարաց թեմի թեմակալ առաջնորդ  բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ  կազմակերպում է Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաների ամառային  ակտիվ հանգիստը: Այս տարի ճամբարում, որ կշարունակի գործել մինչև օգոստոսի վերջ, կհանգստանան երեխաներ Լոռու( Ստեփանավան, Ալավերդի, Վանաձոր), Շիրակի մարզից, մայրաքաղաք Երևանից և ՍփյուռքիցՍրփազան հոր նպատակն  է ճամբարում եղած մի քանի օրերի ընդացքում երեխաները ստանան հոգևոր և հայեցի դաստիրակություն ,ծանոթանան հայ առաքելական եկեղեցու տոներին ,աղոթել , եվ  դառնալ հայրենիքին արժանի զավակ:

Հուլիսի 13  Վորլդ Վիժն բարեգործական կազմամկերպության Ալավերդու  տարծքային զարգացման կենտրոնի ծրագրով Ալավերդու տարածաշրջանի  Աքորի ,Կ աճաճկուտ , ճ ոճկան ,Այրում ,Մղարթ ,Արևածագ ,Քարինջ ,Աղթալա համայնքներից շուրջ 150 ծիծեռնակներ  ժամանեցին  ճամբար :

Ճամբարականերին դիմավորեց <<Վարդանանց>> հետնորդներ՚ փողային նվագախումբը իրենց գեղեցիկ կատարումներով  խմբավար Մելս Մատինյանի  գլխավորությամբ:
Ալավերդու տարածաշրջանից բացի ճամբարում շուրջ 7 օր կհանգստանան Վանաձորի , Երևանից ,Գյումրից ժամանաց երեխաները:


Դիմավորելուց հետո ճամբարի հոգևոր տեսուչ արժ. Տ.Մերուժան քհն Սողոյանը սովորեցրեց  թե ինչպես պետք է ճաշից առաջ եվ հետո աղոթել: ճԱՄԲԱՐԻ Խոհարաները  ջանք չեն խնայում համեղ ուտեսներ պատրաստելու: Առաջին հեթաձոխի երեխաները կհանգստանան շուրջ 7 օր:

Sunday, July 12, 2015

<<Անդրանիկ>> Սկաուտական ճամբարի նպատակը ուղտագնացությունն է




            Հուլիսի 9-ից մինչև Օգոստոսի 4-ը  Հ.Բ.Ը.Մ. Անդրանիկ սկաուտական ճամբարը  Հայաստանում կազմակերպել է բանակում: Այն անց է կացվում 2 փուլով, որից յուրաքանչյուրը 15 օր տեւողությամբ: Որի ժամանակ ավելի քան 120  հայ երիտասարդներ լինում են Հայաստանի տարբեր վայրերում: Երկրորդ հանգրվանը նախատեսվում է սկսել հուլիսի 24-ին, որին կմասնակցեն Երեւանի խմբերը՝ 85 մասնակիցներով: Սկաուտական բանակումի կազմակերպման անվադույթն սկիզբ է առել  2008թ-ից և արդեն 8 տարի շարունակ Լոռու մարզի Թեժ Լեռան հովտում կազմակերպվում է սկաուտական բանակում: Սկաուտական  բանակումն  ինքնանպատակ  չէ, այն իր մեջ ուխտագնացության խորհուրդ ունի:  Հ.Բ.Ը.Մ Անդրանիկ սկաուտական ճամբարի վարիչ-տնօրեն Գևորգ Սանթուրյանի դիտարկմամբ, շատ կարեւոր է, որ հայ պատանիները, լինելով հայրենիքում, այցելեն հայկական եկեղեցիներ ու ծանոթանան մեր պատմամշակութային արժեքներին: 



















Թեմակալ առաջնորդի այցը և բանակումի բացումը 12.07.2014