Saturday, July 18, 2015

ՇԵՆ ՄԱՆ ԳՈՒԳԱՐՑ ԹԵՄԸ

























Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ամառային մանկապատանեկան ճամբարը իր դռները բացեց հայ մանուկների առջև: Օրերս հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` մեծ շուքով տեղի ունեցավ ճամբարի բացման արարողությունը, որին ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, գործարարներ, հյուրեր սփյուռքից: Ողջ տարվա ընթացքում, Սրբազան հոր հետևողականությամբ և ջանքերով և մի շարքբարերարների ազնիվ ու հայրենանվեր աշխատասիրությամբճամբարը ստացել էր նոր շունչ և տեսքԱռաջինհերթափոխով ճամբարում հյուրընկալվեցին մանուկներԱլավերդուց և Թումանյանի շրջանի 11 համայնքներից,ՎանաձորիցԳյումրուց և Երևանից: Ճամբարականները հանդիսավոր տողանով, «Վարդանանց հետնորդներ»փողային նվագախմբի նվագակցությամբ ազդարարեցին ճամբարի բացումը և ներկայացրեցին գեղարվեստականհայտագիրՆերկաներին իր օրհնության խոսքը բերեց թեմակալ առաջնորդը.
Հավարտ միջոցառման` հյուրերը ճամբարականների հետ ճաշակեցին մատաղ:




Ճամբարն այս տարի իր գիրկը կառնի 1500 և ավելի երեխաովքեր կօգտվեն ճամբարի ընձեռած բարիքներից ևհոգատար մանկավարժների խնամքիցԻնչպես նախորդ տարիներինայս տարի նույնպես ճամբարային ծրագիրըհագեցած էտարբեր խաղեր և առաջնություններշաշկիշախմատֆուտբոլթենիսլող մարզաձևերիցերեխաներիհայեցի դաստիարակությանը միտված դասընթացներհայոց պատմության ու եկեղեցու պատմության թեմաներով,հայկական ֆիլմերմուլտֆիլմերհայկական ժողովրդական պարերի դասընթացներայս ամենը առավոտյան ևերեկոյան տողաններիթեմապատկան «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի կատարումներիիսկվերջումհրաժեշտի խարույկի ուղեկցմամբՃամբարականները հոգևոր բարձր գիտակցությամբ մասնակցում են նաևճամբարի Սրբոց Մանկանց մատուռում մատուցվող Սբ Պատարագինիսկ չմկրտվածներըծնողներիհամաձայնությամբ մկրտությամբ որդեգրվում են Հայ Առաքելական եկեղեցուն:
  Տարիներ շարունակ ճամբարի գլխավոր գործընկեր Վորլդ Վիժն Հայաստանը մեծ թվով մանուկներ է բերում ճամբար, որտեղ և վերջիններիս կազդուրման և հոգևոր դաստիարակության համար կազմվում է ճամբարային առօրյանԵվ թեպետ դեռևս «ՀրանտԴինքի անվան Կռունկ» և «Ծիծեռնակ» ճամբարները կարիք ունեն շենքային պայմանների առավել ընդլայնման` պայմանավորված տարեցտարի ճամբարում հանգստացող մանուկների թվի աճով, սակայն հիշյալ ճամբարներըներկայումս էլ եղած պայմաններով ծավալում են ակտիվ գործունեությունի նպաստ հայ աճող սերնդի:




No comments:

Post a Comment