ՙՀոգիս վախվորած աղավնու է նման՚, գրել է Հրանտ Դինքն իր վերջին հոդվածներից մեկում: Ստեղծա•ործողի նրա հո•ին` նուրբ, բարի և բարոյական, զգում էր աղետը, որ դավադիր կրակոցով հասնելու էր իրեն: Հասնելու էր և դարձնելու ևս մեկը, 1.500.000 + 1-ը հայ նահատակներից...
Հունվարի 19-ին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում` Մեծ Եղեռնի հուշակոթողի առջև, նախաձեռնությամբ ու հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, կատարվեց պոլսահայ անվանի մտավորական, հասարակական •ործիչ, ՙԱկօս՚ թերթի խմբա•րապետ Հրանտ Դինքի նահատակության 5-րդ տարելիցին նվիրված հո•եհան•ստյան պաշտոն:
Սրբազան հայրը ներկաներին մեկ րոպե լռությամբ Հրանտ Դինքի հիշատակը հար•ել կոչեց:
Հո•եհան•ստյան արարողությանը եր•ակցությամբ մասնակցեց Սուրբ Աստվածածին եկեղեցու դպրաց դասը: Ներկա էին մտավորականներ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժնի ուսանողներ և դասախոսներ, հավատացյալներ:
Խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախա•ահ Մանվել Միկոյանը, ով նախ ներկայացրեց Դինք լրագրողին և մտավորականին, ապա խոսեց նրա նահատակության մասին. ՙՀրանտը Դինքն այն եզակի խիզախներից էր, որ մեր նվիրական գաղափարները կարողացավ առաջ տանել, կարողացավ դժվարին ժամանակներում և պայմաններում իրականացնել հայապահպանությանը միտված գրական, ստեղծագործական, լրատվական գործունեություն, կարողացավ միավորել թուրք մտավորականներին ազատության ու խաղաղության գաղափարների շուրջ՚:
ՙԵրբ ժողովուրդը փողոցներում կրկնում էր` ՙՄենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք՚, իսկ մարզադաշտում հավաքված ամբոխն իրեն նույնացնում էր մարդասպանի հետ, կարելի էր սարսափել` այս ինչքա~ն մարդասպան կա Թուրքիայում: Իսկ սա վկայում է, որ թուրք հասարակությունը, թուրքական պետությունը կանգնած է մեծ խնդրի առաջ,- իր ելույթում ասաց բանաստեղծ-թար•մանիչ Խորեն Գասպարյանը:- Մի քանի օր առաջ տեղի ունեցած դատավարությունը եկավ ապացուցելու, որ նրանք դեռ չեն կարողանում նայել ճշմարտության աչքերին. դատապարտում են սպանության գործիքին, բայց ոչ` կազմակերպիչներին: Մինչդեռ ասված է` նա, ով ուրանում է պատմական ճշմարտությունը, նա է ոճրա•ործը՚:
Ելույթ ունեցավ նաև ՎՊՄԻ լրա•րության բաժնի հեռակա 5-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Վանեսյանը, ով խոսեց ոչ միայն Հրանտ Դինքի գաղափարներին, այլև նրա լրագրողական հավատամքին ու դավանած սկզբունքներին հավատարիմ լինելու, նաև այդ կերպ մեծ մտավորականի հիշատակը վառ պահելու մասին:
Միջոցառման մասնակիցները, ի հիշատակ Հրանտ Դինքի, ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Եղեռնի հուշակոթողին: «Ֆորտունա» Լոռու մարզային ՀԸ հեռարձակած տեսանյութը 19.01.2012
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների համար օրը յուրահատուկ ձեւով է սկսել: Վանաձոր «Լոռի » ՀԸ հեռարձակած տեսանյութը 10.01.2012
Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ՝ հանգստյան օրերին տեղի ունեցավ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու նորակառույց Սուրբ Ստեփանոս նախավկայի եւ Սուրբ Հովհաննես Մկրտչի անունները կրող երկու խորանների օրհնության եւ սրբապատկերների օծման արարողությունը: Սրանից առաջ՝ ամբողջությամբ մաքրվել էր եկեղեցու ներսի պատերի ծեփը եւ նորովի գաջապատվել՝ վերագտնելով իր քարաշեն գեղեցկությունը: Այսօր եկեղեցին ամբողջությամբ պատկերազարդված է որմնանկարներով, կամարները գոտեւորված զարդանախշերով, Աստվածաշնչյան մի շարք խորհրդանիշերով: Այս ամենի հովանավորը վանաձորցի գործարար Արմեն Մխոյանն է, աշխատանքներն արել են երեւանաբնակ հայտնի մանրանկարիչ Լևոն Զաքյանն ու նրա աշակերտները: Բացի ներսի աշխատանքներից, նորոգվել է նաեւ եկեղեցու դուրսը: Բարեկարգ տեսք ունի գմբեթի պատմական խաչը, նոր խաչեր են տեղադրվել երեք զանգակատների վրա (խաչքարագործ Սերգեյ Դանիելյան), երեսպատվել են եկեղեցու վեղարները, մոմավառության համար կառուցվել երկու փոքրիկ խորաններ:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը հովանավորին ու եկեղեցին նորոգած վարպետներին մաղթել է նոր եռանդ, ուժ եւ կարողություն աստվածահաճո գործունեության մեջ: Լիլիթ ՅՈԼՉՅԱՆ Լուսանկարը հեղինակի -------------------------------------------------------------------------------------------------------------------------
http://armenpress.am/arm/news/672652
Օրհնվեցին Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու խորանները13:25, 19 Դեկտեմբեր, 2011 ՎԱՆԱՁՈՐ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 18-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ տեղի է ունեցել Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու նորակառույց Ս. Ստեփանոս նախավկայի և Ս. Հովհաննես Մկրտչի անունները կրող երկու խորանների օրհնության և սրբապատկերների օծման արարողությունը: Խորանների կառուցման և եկեղեցու պատկերազարդման աշխատանքները կատարվել էին Ս. Աստվածածին եկեղեցու բազմամյա խաչքավոր, վանաձորցի գործարար Արմեն Մխոյանի բարերարությամբ: Անվանի խաչքարագործ Սերգեյ Դանիելյանն էլ նորակառույց խորանների համար իր պատրաստած խաչքարերն է նվիրաբերել:
Սրբազան հայրը թեմի հոգևոր դասի և հավատացյալ վանաձորցիների անունից իր շնորհակալության խոսքն է հղել խաչքավորին և, ի նշան նրա անշահախնդիր և սրտաբուխ բարեգործության, նրան է հանձնել օրհնության գիր' նվիրելով մարմարյա զարդանախշ թևավոր խաչքար: