Friday, May 18, 2012




Համբարձման տոնը Մայր Աթոռում  «Համայն հայության եւ Հայրենիքի սիրտն է  Մայր Աթոռ Ս.Էջմիածինը»
Մայր Աթոռ Սուրբ Էջ,իածին,Տեղեկատվական համեռգ 18 Մայիս 2012 


Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս
  Չուլջյանին  շնորհվեց արքության պատիվ

Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Իտալիայի հայ համայնքից բարերար հայորդիներ եւ բազում ուխտավորներ: Համբարձման տոնին տոնախմբվում է նաեւ Հայոց Հայրապետական Աթոռի 1441թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով սուրբ և անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Մինչ մաղթանքի արարողությունն օրվա խորհրդի շուրջ քարոզեց պատարագիչ Միքայել սրբազանը: Արարողությունից հետո Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակով Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին եւ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանին շնորհվեց արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում տարիների նրանց վաստակի և նվիրյալ ծառայության: Սեպուհ սրբազանին հանձնված կոնդակում ասված էր. «…Այսօր Մենք ուրախ ենք հաստատելու, որ ծառայության ողջ ընթացքում Ձեր բոլոր հանձնառությունների ու պարտականությունների մեջ Դուք` որպես զինվորյալ սպասաւոր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, առաջնորդուել էք հայորդեաց հոգեւոր կյանքի վերազարթոնքին ավանդ բերելու ազնիվ նախանձախնդրությամբ` հավատարմորեն պահելով ծառայանվիրումի Ձեր սրբազան ուխտը Բարձրյալ Տիրոջ հետ:  Մայր Աթոռում, Ժնեւի հայ համայնքում եւ Շիրակի թեմում ստանձնած հանձնառություններով հարստացնելով Ձեր փորձառությունը` Դուք կոչվեցիք Գուգարաց թեմի առաջնորդի պատասխանատու պաշտոնին: Նախընթաց մեկ ու կես տասնամյակի ընթացքում անհոգնաբեկ սպասավորությամբ Դուք կարողացաք զորացնել նորակազմ թեմը, եկեղեցիների շուրջ միավորել մեր ժողովրդի հավատավոր զավակներին, բարվոք աշխատանք իրականացնել ի նպաստ երիտասարդ հայորդյաց հոգեւոր կրթության ու դաստիարակության»: Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալ Տերը զորակից լինի Սեպուհ եւ Նաթան արքեպիսկոպոսներին բարձր ու պատասխանատու նրանց կոչման մեջ` շնորհելով քաջառողջություն, արեւշատություն եւ նորանոր հաջողություններ: 

Հոդվածն ամբողջական տես հետևյալ հղումով` http://www.armenianchurch.org/index.jsp?sid=3&nid=2103&y=2012&m=4&d=18

Friday, May 11, 2012

Wednesday, May 9, 2012

                                      ՄԱՅԻՍԻ 9 -ը












Վանաձոր  «ՄԻԳ» ՀՌԸ  հեռարձակած տեսանյութը  9.05.2012
«Ազատություն » ռադիո կայան 9.05.2012


Tuesday, May 8, 2012


Տոնակատարում Շուշիի հաղթանակի եւ Երկրապահի օրվա կապակցությամբ

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. Մայիսի 8-ի գիշերը ժամը 2.30-ին: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը: Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ինքնաշատպանական ուժերի շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով: Ինքնապաշտպանական ուժերի շուրջ 1.200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման: Մեկնարկել է Քիրսի ռազմական դիրքը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո` ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով, և պսակվել հաջողությամբ: Շուշիի ազատագրումով վնասազերծվել են Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում և հարուցել ռազմարվեստի մասնագետների հիացմունքը:



Ձևավորված ավանդույթի համաձայն Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում գտնվող Շուշիի Հաղթանակի առթիվ կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Շուշիի հաղթանակի պանծացմանը և Երկրապահի օրվան: Կատարումներով հանդես եկան Գուգարաց թեմի <Վարդանանց հետնորդներ> փողային նվագախումբը: Թեմակալ առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և <Մատինյանի նշխար> ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սարուխանյանի կողմից մի խումբ երկրապահների ընտանիքների և ՀՀ բանակի զինվորների հանձնվեցին խրախուսական նվերներ: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի աշխատակազմը` մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, Երկրապահ կամավորականների Լոռու մարզային բաժանմունքի ներկայացուցիչներ` գնդապետ Կամո Հովհաննիսյանի գլխավորությամբ, ազատամարտիկների ընտանիքներ, զինվորներ, սպաներ: Միջոցառումը հանդիսապետում էր Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նրա և Գուգարաց թեմի անունից ներկաներին  խոսք հղեց Տեր Վահան քահանա Ազարյանը: 





































  Ֆոտոշարքը ՝ Լ.Յոլչյանի











                                            Դիվան Գուգարաց թեմ
 
 
Արխիվ 1992

Վանաձոր  «ՄԻԳ» ՀՌԸ  հեռարձակած տեսանյութը  8.05.2012