Տոնակատարում Շուշիի հաղթանակի եւ Երկրապահի օրվա կապակցությամբ


Շուշիի ազատագրման
ռազմական գործողությունն անցկացվել
է 1992թ.
Մայիսի 8-ի գիշերը ժամը 2.30-ին:
Ռազմական գործողությունը ղեկավարել
է Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը: Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ինքնաշատպանական ուժերի շտաբի անդամներին
հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս
Մարտիրոսյանը: Գործողությունն իրականացվել
է 4 ուղղություններով: Ինքնապաշտպանական ուժերի շուրջ 1.200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական
և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ
անցել են հարձակման: Մեկնարկել
է Քիրսի ռազմական դիրքը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության
տակ վերցնելուց
հետո` ՄՄ-21
ռեակտիվ մարտկոցի համազարկով, և պսակվել հաջողությամբ: Շուշիի ազատագրումով վնասազերծվել
են Ստեփանակերտի
շրջակա բոլոր թշնամական կրակակետերն
ու ռազմական հենակետերը: Մշակման և իրականացման
առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական
պատերազմում և հարուցել ռազմարվեստի
մասնագետների հիացմունքը:


Ձևավորված ավանդույթի համաձայն Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում գտնվող Շուշիի Հաղթանակի առթիվ կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Շուշիի հաղթանակի պանծացմանը և Երկրապահի օրվան: Կատարումներով հանդես եկան Գուգարաց թեմի <Վարդանանց հետնորդներ> փողային նվագախումբը: Թեմակալ առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և <Մատինյանի նշխար> ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սարուխանյանի կողմից մի խումբ երկրապահների ընտանիքների և ՀՀ բանակի զինվորների հանձնվեցին խրախուսական նվերներ: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի աշխատակազմը` մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, Երկրապահ կամավորականների Լոռու մարզային բաժանմունքի ներկայացուցիչներ` գնդապետ Կամո Հովհաննիսյանի գլխավորությամբ, ազատամարտիկների ընտանիքներ, զինվորներ, սպաներ: Միջոցառումը հանդիսապետում էր Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նրա և Գուգարաց թեմի անունից ներկաներին խոսք հղեց Տեր Վահան քահանա Ազարյանը:
Ֆոտոշարքը ՝ Լ.Յոլչյանի
Դիվան Գուգարաց թեմ
Արխիվ 1992
Վանաձոր «ՄԻԳ» ՀՌԸ հեռարձակած տեսանյութը 8.05.2012
No comments:
Post a Comment