Tuesday, March 13, 2012

ՄԵԾ ՊԱՀՔ

Քհն-ի  հանդիպումը ՎՊՄ-ի ուսանողների հետ

Monday, March 12, 2012

Շարադրության մրցույթ Ճոճկան գյուղի դպրոցում

                               Ալավեդու  « <+3   » ՀԸ  հեռարձակած տեսանյութը  11.03.2012թ.
Օրերս Ախթալայի և Ճոճկանի դպրոցների սաների միջև կայացավ մրցույթ-շարադրություն <<Եկեղեցին իմ կյանքում>> խորագրով: Քառասունյոթ մասնակից աշակերտներից ընտրվեցին լավագույն քսանը, ովքեր խրախուսվեցին: Լավագույն քսանից ընտրվեցին հինգ հաղթողներ, ովքեր հատուկ մրցանակ՝ Աստվածաշունչ, ստացան հոգևոր հովվի ձեռքից և վերջինիս օրհնությամբ և մակագրությամբ: Հինգ հաղթողներից ընտրվեց լավագույն եռյակ՝ համապատասխան առաջին, երկրորդ և երրորդ տեղ անվանակարգերով, որոնք ստացան մրցանակներ: Երրորդ տեղ զբաղեցրաց աշակերտն ստացավ IPod նվագարկիչ, երկրորդ տեղ զբաղեցրածը՝ DVD նվագարկիչ, առաջին տեղ զբաղեցրածը՝ երաժշտական կենտրոն: Այս միջոցառումը հարմարագույն առիթ հանդիսացավ մատաղ սերնդին՝ հարազատ կերպով արժևորելու Եկեղեցու դերն իր կյանքում: Արդյո՞ք այսօր Եկեղեցին ոգեշնչում է վաղվա օրը կերտողներին, արդյո՞ք մասնակից է նրանց բարոյական նկարագրի կերտմանը, նրանք ներշնչվո՞ւմ և զորանո՞ւմ են ազգային-հայրենասիրական ոգի սնող հաստատությունից, որ կոչվում է Եկեղեցի: Ի վերջո՝ որքա?ն է ամուր նրանց անհատական հոգևոր կապն Աստծո հետ և արդյո՞ք նրանց միմյանց կապողը Եկեղեցին է: Ընթերցելով աշակերտների հիանալի աշխատանքները, որպես հոգևոր հովիվ մխիթարվեցինք, ոգեշնչվեցինք և մեծ հույսով լցվեցինք ապագայի հանդեպ: Մեր վաղվա Հայրենիքը հուսալի ձեռքերում է: Մնում է միայն չընկրկենք և այդ ձեռքերն ամուր պահելու համար անենք առավելագույնը:


Saturday, March 10, 2012

Ըստ Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու տոնացույցի` մարտի 10-ը համարվում է Սբ. Հովհան Օձնեցու օրը

Այդ օրը Վանաձորի <<Նարեկացի>> երիտասարդական միությունը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցի, որտեղ մատուցվից Սբ. Պատարագ` բաց խորանով :Պատարագիչն էր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:Սբ.Պատարագից հետո ուխտավորները եղան Արդվի գյուղում` Իմաստասեր կաթողիկոսի դամբարանում, որտեղ թեմի հոգեւոր դասը աղոթք բարձացրեց առ Աստված:
ֆոտոշարքը` Լ.Յոլչյանի
տեսանյութը` քիչ ավելի ուշ






















                 









 
Պատարագիչ քահանայի քարոզը



Ալավերդի  < + 3  ՀԸ հեռարձակած տեսանյութը

Monday, February 27, 2012

Ի՞նչպես աթեիստին բերել Հայ Առաքելական Եկեղեցի

Պատասխանում է Տեր Վիգեն քահանա Ղազարյանը.
- Նրա մեջ արթնացնել ազգային-հայրենասիրական արժանապատվություն, որպես հայ, գիտակցել տալ, որ եթե այսօր նա ինքն իրեն արաբ, պարսիկ կամ հույն չգիտի, այլ որպես հայ գիտի, դա իր նախնիների անձնազոհ հայրենասիրության և եկեղեցասիրության շնորհիվ է: Իսկ նա այսօր չի ընդունում այն արժեքները, հանուն որոնց իր նախնիներն իրենց կյանքն են զոհել. հանուն սրբության, հանուն հավատի և հանուն Հայրենիքի: Եթե նա շարունակի իր անտարբեր ընթացքը Եկեղեցու հանդեպ, ապա կվաստակի անարժան ժառանգի տիտղոս, և կստացվի, որ հատկապես իր նախնիներն իզուր են հեղել իրենց արյունը, քանի որ դա այսօր արժեք չունի իրենց հետնորդի մոտ: Այսպիսի հայրենասիրական մոտեցմամբ հարկավոր է պատվախնդրություն արթնացնել նրա մեջ և պապերի հանդեպ ունեցած պարտքի զգացողությամբ ուղեկցել Եկեղեցի, իսկ այնտեղ արդեն Աստված բան կփոխի նրա սրտում, քանի որ չարը հոգեբանորեն փակել է նրա բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի Եկեղեցի:

Chochkan Chapel 2010



Տեսագրությունը տրամադրել է  Գուգարաց թեմը.
թեմի օպերատոր Լիլիթ Յոլչյան 2010

Thursday, February 23, 2012

Մեծ Պահք

Մեծ պահքի շրջանն այս տարի սկսվել է փետրվարի 19-ից: Այն կավարտվի ապրիլի մեկին՝ Ծաղկազարդով: Պահքի շրջանում մարդիկ պետք է հրաժարվեն որոշակի ուտելիքներից, վատ սովորություններից՝ գտնելով փրկագործության ուղին:
Վանաձոր  «Լոռի» ՀՌԸ  հեռարձակած տեսանյութը  23.02.2012