Ալավեդու « <+3 » ՀԸ հեռարձակած տեսանյութը 11.03.2012թ.

- Գլխավոր
- Թեմի պատմությունը
- Աղոթքներ
- Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն
- Հայտարարություններ
- Հանդիպումներ
- Հետադարձ կապ
- Հարցեր քահանային
- Թեմի հին եւ նոր եկեղեցիները
- Թեմի հոգևոր դասը
- Խոսում են Մեծերը
- Օրվա ընթերցվածքը
- Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր
- Այլ նյութեր 2014-2015
- Ծիծեռնակ ճամբար
- Այլ նյութեր 2013
- Տոներ 2015
- Տոներ
- Ապիրլ 24
- Տոներ 2016
- Կիրակիների խորհուրդը
- Տոներ 2016
- 1
- Ուղերձ
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ուխտագնացություններ
- Սոցիալական բաժին
- Համայնքային զարգացման կենտրոն / Community Development Center
- Աղթալայի Սբ Աստվածածին Վանք
- Տաղավար տոներ
Subscribe to:
Post Comments (Atom)
Հայ առաքելական եկեղեցու դերը մեծացնելու, նաեւ եկեղեցու պատգամները մեկ անգամ եւս ամրապնդելու համար հայ առաքելական եկեղեցին ու Վորլդ Վիժըն միջազգային բարեգործական կազմակերպությունը շարադրությունների մրցույթ են կազմակերպել: Լավագույն աշխատանքների հեղինակներին հաճելի անակնկալներ են սպասվում:
ReplyDeleteTer Vigen Qahana Ghazaryan
ReplyDelete<> խորագրով մրցույթ-շարադրության առաջին տեղ զբաղեցրած աշխատանքը:
-Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու...
Ախո՞քն է ինձ թևեր տալիս, քահանայի ձա՞նը, թե՞ իմ խոր հավատն առ Աստված. չգիտեմ: Բայց երբ ղողանջում են Եկեղեցու զանգերը, զգում եմ, որ հոգիս տեղափոխվում է մի ուրիշ աշխարհ: Սրբապատկերները կենդանանում են ու լուսավառ աչքերով նայում ինձ: Խաչված Քրիստոսի վերքից այլևս արյուն չի ծորում: Նա հանդարտ քայլում է դեպի ինձ, ձեռքը դնում գլխիս և օրհնում:
-Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու...
Հիսո՞ւսն է աղոթում, թե՞ քահանան: Եկեղեցու պատերը երիցս կրկնում են սրբազնասուրբ խոսքերը: Խնկի բույրն է տարածվում շուրջս, ինչ-որ եթերային թեթևություն եմ զգում: Քահանան խաչակնքում է հավատացյալ մարդկանց հոգիները: Կատարվում է մի հրաշք, որին ես միշտ սպասել եմ. Եկեղեցին կամուրջ է դարձել երկրի և երկնքի, մարդկանց և Աստծո միջև: Ես գիտեմ, որ այդ կամրջի հիմքերն անսասան են, և մոտ է այն օրը, երբ Բարին, Աստծո կամոք, պիտի տիրի աշխարհին:
-Հանու Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամէն:
Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի սանուհի Լուսինե Օհանյան:
Ter Vigen Qahana Ghazaryan
ReplyDelete<> խորագրով մրցույթ-շարադրության հինգերորդ տեղ զբաղեցրած աշխատանքը:
Թևավոր այս խոսքը դարձել է իմ հոգու թևը. <>: Իմ ամեն օրն սկսվում է աղոթքով: Ես Աստծուց խնդրում եմ, որ օրհնի իմ ամեն օրը: Աղոթելուց հետո ես ինձ լիարժեք եմ զգում: Եկեղեցի գնում եմ գրեթե ամեն կիրակի: Այնտեղ ամեն ինչ ինձ հարազատ է: Երբ գալիս է կիրակին, ոչ անձրևը, ոչ արևը և ոչ էլ դասերս չեն կարող ինձ խանգարել Եկեղեցի գնալ, որովհետև Աստված ինձ համար առաջինն է: Իմ կարծիքով Աստծո Խոսքը հզոր շինարար է, որի վրա Աստված կանգնեցրել է Իր Եկեղեցին: Մեզանից յուրաքանչյուրն ունի բարեկամներ կամ ծանոթներ, ովքեր զարմանքով են նայում մեզ, երբ մենք գնում ենք Եկեղեցի: Իրենց դեմքերի վրա կարող ենք տեսնել անհասկանալիության, իսկ երբեմն էլ բողոքի արտահայտություն: Ոմանք հաճախ արտահայտում են իրենց զարմանքը՝ ասելով. <>: Ինչպե՞ս բացատրենք նրանց մեր վարքը: Ինչպես միշտ կան երկու ճանապարհներ. հարձակում և պաշտպանություն: Նախ և առաջ պետք չէ լուրջ վերաբերվել այն մարդկանց, ովքեր, չգնալով Եկեղեցի, պնդում են, որ Աստված իրենց հոգու մեջ է: Նման իրավիճակը հոգևոր կյանքի անկատարությունից է գալիս: <> խոսքերն ասողը պիտի իր կյանքով վկայած լինի այդ բանը: Եթե դա ասի մեկն, ով շատ հեռու է ապրում Եկեղեցուց և ֆիզիկական դժվարություն ունի հասնելու, ապա ինչ-որ տեղ հասկանալ կարելի է, թեև ցանկացողը միջոցներ կփնտրի, ոչ թե՝ պատճառներ: Սակայն, երբ նման արտահայտություն լսում ես նման խնդիր չունեցողից, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հաճախականությամբ է նա աղոթում, կամ աղոթո՞ւմ է, թե՝ ո՞չ, կամ ի՞նչ արդյունք է տվել դա: Ես վստահ եմ, որ որևէ լուրջ պատասխան չի հնչելու, որովհետև հավատը նախ և առաջ գործ է: Հավատը ձգտում է դեպի նոր փորձառություն: չի կարելի սիրել և չարտահայտել սերը ինչ-որ ձևով: Նույնպես և չի կարելի հավատալ՝ չարտահայտելով այն արտաքին գործողություններով: Հավատքն, առանց գործերի մեռած է: Դևերն էլ են հավատում, որ Աստված կա, բայց երբեք չեն դադարում չարիք գործելուց: Ուստի՝ միայն հավատքը փուչ է. հարկավոր է գործել: Մենք գիտենք, որ Հայ Ազգը քրիստոնյա է, բայց եթե մարդիկ չեն հետևում Աստվածաշնչի պատվիրաններին, ապա ինչպե՞ս կարող են քրիստոնյա լինել: Դրա համար եկեք չմոռանանք, որ քրիստոնյա ենք. ժամանակ առ ժամանակ Եկեղեցի գնանք և աղոթենք:
Ճոճկանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի սանուհի Անի Առաքելյան: