Բարեխոսական կարգ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Ապրիլի 24-ին Գուգարաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում առավոտյան մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ ՀայոցՑեղասպանությանՍուրբնահատակների: Պատարագի ավարտին մարզի գրեթե բոլոր համայնքներում, Ցեղասպանությանսուրբնահատակների հիշատակն անմահացնող խաչքարերի և հուշարձանների առջև քահանա հայրերը կատարեցին Սուրբնահատակներիբարեխոսականկարգ:
Վանաձորի քաղաքում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Պատարագ մատուցվեց Սուրբ Աստվածածին եկեղեցում: Պատարագի ավարտին՝ Սրբազան Հոր հանդիսապետությամբ ՍուրբԱստվածածինեկեղեցուՍրբոցՆահատակացպուրակում կատարվեց Սուրբնահատակներիբարեխոսականկարգ, որ զոհվեցին ընթացսՀայոցՑեղասպանությանվասնհաւատոյեւվասնհայրենեաց:
Արարողության ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ Նահատակների հիշատակը և ՀայոցՑեղասպանության Նահատակների շարականով ու բարեխոսական աղոթքներով հայցեցին նրանց բարեխոսությունը:
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ավագանու անդամներ, ուսումնական հաստատությունների ուսանողադասախոսական, ուսուցչական և աշակերտական կազմը և քաղաքի բնակիչները, ովքեր եկել էին հարգելու սուրբ նահատակների հիշատակը:
Արարողության ավարտին, ընդունված կարգի համաձայն, ներկաները ծաղիկներ զետեղեցին Սրբոց Նահատակաց պուրակի Հայոց Ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողի առջև:
No comments:
Post a Comment