

Այս տարի Ցեղասպանության հիշատակման միջոցառումները սկիզբ առան ապրիլի 23-ի երեկոյան կազմակերպված ջահերով երթից։ Մարզկենտրոն Վանաձոր քաղաքում երթը սկիզբ առավ առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց և քաղաքի հոգևորականների ու պաշտոնատար անձանց առաջնորդությամբ շարժվեց դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Սրբոց նահատակաց պուրակ. երթի մասնակիցերը կատարեցին միասնական աղոթք և մոմավառություն։
Ապրիլի 24-ի առավոտյան թեմի բոլոր եկեղեցիների զանգերը հավատավոր բնակիչներին հրավիրեցին Սուրբ Պատարագի:
Վանաձորում Ցեղասպանության նահատակներին նվիրված միջոցառումների բուն վայրն, ամեն տարվա պես, Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց նահատակաց պուրակն է, որտեղ վեր է խոյանում Ցեղասպանության զոհերին նվիրվածհուշարձանը ։ Այս տարի լրանում է հուշարձանի կառուցման 10-րդ տարին։ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝ 2006թ-ին, բարերարությամբ «Սեզամ Գազ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մխոյանի, ճարտարապետ Էդիկ Բոջուկյանի նախագծով կառուցվեց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, որին ամեն տարի խոնարհվում են, լուռ աղոթքներ մրմնջում, ծաղիկներ տեղադրում և հոգեհանգսյան միասնական աղոթք են առ Աստված առաքում բազում հայորդիներ։ Սակայն, սկսած 2015թ.-ից, այսուհետ հուշարձանի առջև հոգեհանգստյան կարգի փոխարեն կատարվելու է բարեխոսության կարգ։ Ցեղապանության նահատակների սրբադասման պատմական արարողությունից հետո սա առաջին տարին է, որ պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի և մասնակցությամբ քահանա հայրերի, կատարվեց «բարեխոսական կարգ սուրբ նահատակների, որ զոհվեցին ընթացս Հայոց Ցեղասպանության՝ վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»։





No comments:
Post a Comment