Համոզումով և հավատքով կատարված ուխտագնացության միջոցով մարդը ոչ միայն հարաբերվում է անցյալիսրբազան ժառանգության հետ, այլև դրանով իսկ կապ հաստատում ապագայի հետ, քանզի առանց անցյալի հետկենդանի կապի, անիմաստ է ապագայի հետ շփում ստեղծելու փորձը: Այս համոզմամբ և գիտակցությամբ անցյալիցժառանգած սրբությունները չկորցնելու փափագով ու վճռականությամբ, հայ զինվորի անվտանգության, հայոց բանակիանսասանության ու վերաարթնացման, հայի ոգու անկոտրունության համար Արդվու Սբ Հովհաննես ՕձնեցիՀայրապետի բարեխոսությունը խնդրելու էին եկել հարյուրավոր ուխտավորներ հանրապետության տարբերմարզերից:
Ապրիլի 17-ին` ի հիշատակ Սուրբ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ննջման (1288 ամյակ), Արդվու ՍբՀովհաննես մատուռ-դամբարանում, հանդիսապետությամ
Սուրբ և Անմահ Պատարագ` «Հանուն հայ զինվորի անվտանգության և մեր երկրիխաղաղության»: Ուխտավորները, իրենց հոգևոր հովիվներով` 800 և ավելի հոգի, առաջնորդությամբ թեմակալառաջնորդ Սեպուհ Սրբազանի` խաչերով, խաչվառներով, պաստառներով, լուռ աղոթք մրմնջալով գյուղամիջիցխաչերթով շարժվեցին դեպի սրբավայր, ուր պատարագիչն էր Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանաՇաղոյանը: Սրբազան Հայրն իր օրհնության խոսքն ու հորդորը ուղղեց սրբավայրի շուրջ բոլորած ուխտավորներին.«Եվ անհատները, և ազգերը անխուսափելիորեն կորստի են մատնվում, երբ նրանք խզում են իրենց կապը կենդանիԱստծո հետ: Այդպես եղել է միշտ, այդպես է և այսօր: Դատապարտված է այն ազգը, ով հաղորդ չէ Աստծուն, ով չիխոսում իր սրբերի հետ, ով կապ չի պահում անցյալից եկող ժառանգության, ազգային սրբությունների հետ: Անպտուղ էև այն հավատքը, այն եկեղեցին, որ չի երկնում սրբեր, նահատակներ` թե հանուն հավատքի և թե հանուն հայրենիքի:Այս օրերի մեր Արցախ աշխարհի հայկական զինված ուժերի քաջերը 90 և ավելի նահատակներով փաստեցին այդճշմարտությունը. Աստծո հետ մեր ունեցած ճշմարիտ կապը: Չնայած մեր անարդարություններին , ապերախտությանը,մեր շուրջբոլոր կատարվող կամայականություններին , ներքին խռովություններին ու անհանգստությանը, երկիրըներսից քայքայող աղանդավորական տարբեր հոսանքներին ու քաղաքական ասպարեզում աղանդավորականմարտավարությամբ ու հոգեբանությամբ գործողներին, տզրուկի պես ժողովրդի արյունը քամողներին, մենք ունեինքմեր մեջ այն արդարներին, որոնց համար և հանուն նրանց աղոթքի ու գործի, այսօր դեռ կանք և կանգնած ենք: Երբեմնժողովուրդներին խոր քնից հանելու համար Աստված թույլ է տալիս նրանց կանգնել դժվարությունների ևփորձությունների առջև, որպեսզի արթնացնի: Սա գուցե խղճի արթնացման, սթափության և զգոնության ազդակ էր մերհոգևոր ու պետական, մտավորական այրերին և բոլորիս: Ուստի Սբ Հովհան Օձնեցի հայրապետի բարեխոսությամբԱստծուց խնդրենք հայ զինվորի անվտանգություն և խաղաղություն մեր երկրի համար, խնդրենք հոգևոր ու մտավորարթնություն` ամեն տեսակի դժվարություններին դիմակայելու համար, քանզի ձայն բազմաց` ձայն Աստծո»:Հազարավոր երիտասարդներ ծունկ խոնարհեցին սրբի դամբարանին` առ Աստված աղոթքով հայցելով խաղաղություներկրի սահմանների և ողջ ազգի համար: Այս ուխտագնացությունը Գուգարաց թեմում միակը չէ որպեսհամաթեմական, սակայն մյուս բոլորից առանձնանում է հատկապես իր մաշտաբայնությամբ և ոգեղենությամբ: Թեևտարվա ընթացքում սրբի դամբարան այցելող ուխտավորների հոսքը երբևէ չի դադարում, սակայն ապրիլ 17-յանուխտագնացություններին միշտ էլ մեկ սիրտ և մեկ ոգի դարձած ուխտավորները, ինչպես իրենք են վկայում, սրբիբարեխոսությամբ հուսառատ են վերադառնում իրենց տները և լսելի են լինում իրենց աղոթքները: Սբ Հովհան Օձնեցիհայրապետը Մայր Եկեղեցու այն մեծագույն սուրբերից մեկն է, ով քայլելով պատմության դժվարին քառուղիներում`ազգային հզոր եկեղեցի ունենալու տեսլականով հսկայական ժառանգություն է թողել հայ ժողովրդի համար. որիընտիր ավանդի կրողներն ենք մենք:
Թեմի երիտասարդաց միությունների ուխտագնացության հովանավորն էր մոսկվայաբնակ բարերար Արտակ Էվոյանը:
Էմմա Գրիգորյան
No comments:
Post a Comment