- Գլխավոր
- Թեմի պատմությունը
- Աղոթքներ
- Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն
- Հայտարարություններ
- Հանդիպումներ
- Հետադարձ կապ
- Հարցեր քահանային
- Թեմի հին եւ նոր եկեղեցիները
- Թեմի հոգևոր դասը
- Խոսում են Մեծերը
- Օրվա ընթերցվածքը
- Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր
- Այլ նյութեր 2014-2015
- Ծիծեռնակ ճամբար
- Այլ նյութեր 2013
- Տոներ 2015
- Տոներ
- Ապիրլ 24
- Տոներ 2016
- Կիրակիների խորհուրդը
- Տոներ 2016
- 1
- Ուղերձ
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ուխտագնացություններ
- Սոցիալական բաժին
- Համայնքային զարգացման կենտրոն / Community Development Center
- Աղթալայի Սբ Աստվածածին Վանք
- Տաղավար տոներ
Sunday, April 24, 2016
Wednesday, April 20, 2016
Monday, April 18, 2016
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»
Համոզումով և հավատքով կատարված ուխտագնացության միջոցով մարդը ոչ միայն հարաբերվում է անցյալիսրբազան ժառանգության հետ, այլև դրանով իսկ կապ հաստատում ապագայի հետ, քանզի առանց անցյալի հետկենդանի կապի, անիմաստ է ապագայի հետ շփում ստեղծելու փորձը: Այս համոզմամբ և գիտակցությամբ անցյալիցժառանգած սրբությունները չկորցնելու փափագով ու վճռականությամբ, հայ զինվորի անվտանգության, հայոց բանակիանսասանության ու վերաարթնացման, հայի ոգու անկոտրունության համար Արդվու Սբ Հովհաննես ՕձնեցիՀայրապետի բարեխոսությունը խնդրելու էին եկել հարյուրավոր ուխտավորներ հանրապետության տարբերմարզերից:
Tuesday, April 5, 2016
ԶԻ ԱՍՏՎԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է
ՔԱՆԶԻ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է
Ապրիլի 5-ին, Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված` հանունհայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների:
Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդբարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի խաղաղություն նահատակ զինվորների հոգիների: Այնուհետև կատարվեց մաղթանք` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անսասանության և սահմանների խաղաղության համար, որից հետո թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանը իր հայրական հորդորն ու մխիթարանքի խոսքն ուղղեց ներկաներին.
«Իմ սիրելի լոռեցի քույրեր և եղբայրներ, իմ սիրելի հայրենակիցներ,
Այսօր համախմբվել ենք աղոթքով զորակցելու հայոց բանակին և հիշելու մեր նահատակներին ու աղոթելու նրանց հոգիների խաղաղության համար:
Կովկասի հիվանդը` մեր ազերի հարևանը, կրկին մեզ հիշեցրեց իր արյունարբու ներկայությունը մեր տարածաշրջանում: Կրկին մենք հայտնվեցինք պատերազմի դաժան ճիրաններում:
Այս պատերազմը յուրաքանչյուր հայի պատերազմն է: Աստծո օրհնությամբ մենք այն վերջնակետին պետք է հասցնենք և այն չպետք է թողնենք գալիք սերունդներին: Մենք պատասխանատու ենք պատմության ու սերունդների առաջ: Միասնական հավատքով, վաղվա հզոր Հայաստանի տեսլականով պիտի հաղթահարենք նաև այս փորձությունը: Այս զարկը մեր զարկն է` հանուն Հայաստանի ու Արցախի խաղաղության:
Այս պատերազմը յուրաքանչյուր հայի պատերազմն է: Աստծո օրհնությամբ մենք այն վերջնակետին պետք է հասցնենք և այն չպետք է թողնենք գալիք սերունդներին: Մենք պատասխանատու ենք պատմության ու սերունդների առաջ: Միասնական հավատքով, վաղվա հզոր Հայաստանի տեսլականով պիտի հաղթահարենք նաև այս փորձությունը: Այս զարկը մեր զարկն է` հանուն Հայաստանի ու Արցախի խաղաղության:
ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ԿՈՐՑՐԵՔ ԵՎ ԱՅԼՈՑ ՄԵՋ ՓՐԿԻՉՆԵՐ ՄԻ ՓՆՏՐԵՔ: ՄԵՐ ՓՐԿԻՉԸ ԲԱՐՁՐՅԱԼ ԱՍՏՎԱԾՆ Է ԵՎ ՀԱՅԻ ՈԳԻՆ ՈՒ ՆՐԱ ԲԱԶԿԻ ՈՒԺԸ: ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՓՐԿԻՉԸ, ԻՄ ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ: ԱՐԹՆԱՑՐԵՔ ՁԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱԿԱՆՋ ԴՐԵՔ ՁԵՐ ԱՐՅԱՆ ՁԱՅՆԻՆ ԵՎ ԱՆՍԱՑԵՔ ԴՐԱՆՑ: Միաբան եղեք և միաբանությամբ մենք պիտի ավելի զորանանք:
Այս եկեղեցում և մեր մեջ Աստված է բնակվում, որովհետև որտեղ Աստված կա, այնտեղ սեր և միաբանություն կա: Այնտեղ կա հաջողություն և հաղթանակ: Իսկ որտեղ չկա միաբանություն, սեր և եղբայրասիրություն, այնտեղ չի կարող Աստված բնակվել: Ուրեմն` ձայն բազմաց, ձայն Աստծո»:
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պաշտոնատար այլ անձիք. ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից, ուսուցիչներ և ուսանողներ տարբեր ուսումնական հաստատություններից, Վանաձոր քաղաքի հարյուրավոր հավատավոր բնակիչներ, ովքեր մեկ սիրտ և մեկ հոգի դարձած` իրենց սրտաբուխ աղոթքն առաքեցին առ Աստված:
Monday, April 4, 2016
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Վանաձորի Սբ. Գր. Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում
Ապրիլի 5-ին` ժամը 18:00-ին` նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի և մասնակցությամբ մարզային ու քաղաքային իշխանությունների, կկատարվի աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար:
Հորդորում ենք բոլոր հայորդիներին` մասնակցել և միասնական աղոթքով զորակցել հայ զինվորին:
Դիվան Գուգարաց թեմի
04.04.2016թ
Subscribe to:
Posts (Atom)