Սիրելի հայորդիներ,
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի՝ ամփոփվեց մեր 5-րդ տարվա «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը.
մեր կամավորների ջանքերով և Վանաձոր քաղաքի բնակիչների, սննդի խանութների, հագուստի և սննդի արտադրամասերի, կազմակերպությունների և անհատների աջակցությամբ օգնություն ստացավ քաղաքի 90 ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔ: /ծրագրի մասին հաշվետվությունը կհրապարակվի շուտով/
Ծրագիրն իրականացվեց նաև թեմի Ալավերդի և Շամլուղ քաղաքներում, ուր երիտասարդները, առաջնորդությամբ տեղի հոգևոր հովիվների, ձեռք մեկնեցին իրենց համայքների ընդհանուր թվով 20 ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔԻ:
Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին...
Գուգարաց թեմ. սոցիալական կենտրոն
29-30.12.2015
Ձեռք մեկնիր Ալավերդու Սբ. Գր. Նարեկացի ԵԵՄ
No comments:
Post a Comment