Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, դեկտեմբերի 7-ին` Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում, հանդիսապետությամ բ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ քաղաքի հոգևոր դասի, կատարվեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան կարգ:
Արարողությանը ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը, Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Արմեն Մխոյանը, պետական այրեր, պաշտոնատար անձինք և բնակիչներ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, որի ավարտին ծաղիկներ և ծաղկեպսակներ զետեղեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև:
No comments:
Post a Comment