ԱՄՆ «Հայրենիք միությունը», որ Սփյուռքում ձևավորված և հայրենիքից ներս հայրենաշեն տարբեր բարեգործականծրագրերով հայտնի կազմակերպություն է, շատ անգամներ իր ազնիվ գործունեությունն է ծավալել Արցախում,Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Լոռու մարզում:
«Հայրենիք միության» և Գուգարաց թեմի առաջնորդի միջև համագործակցությո
Այս տարի «Հայրենիք միության» ֆինանսական աջակցության շնորհիվ թեմի «Ծիծեռնակ» ամառայինմանկապատանեկան ճամբարում կառուցվեց նոր բաղնիք և լվացքատուն: Կազմակերպությունը առաջին անգամ չէ, որիր աջակցությունն է բերում «Ծիծեռնակ» ճամբարին` մասնաշենքերի վերանորոգման, կահավորման, շինարարականև այլ հարցերում: 2014-2015թթ-ի վերանորոգչական այս փոփոխություններից և սանհանգույցների բարելավումից հետո ճամբարի հյուրընկալության պայմանները առավել բարվոք և հարմարավետ դարձան մանուկների խաղաղ հանգստի կազմակերպման համար: Ճամբարն այս տարի ևս ընդունեց թվով 1500 երեխաներ` հանրապետության տարբերմարզերից:
Գուգարաց թեմի առաջնորդը իր օրհնությունն է բերում և գնահատում Սփյուռքում հայրենիքի նկատմամբ իրենցազնիվ ծառայությունը բերող «Հայրենիք միությանը»: ««Հայրենիք միության» գործադիր մարմնի անդմաների ու համակիրների խոսքն ու գործը հայրենասիրության բացառիկ օրինակ են»:
Տեքստը Էմմա Գրիգորյանի
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի
No comments:
Post a Comment