Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում տոն էր: Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` օծվեց գյուղի առաջին աղոթատունը` Սուրբ Աստվածածին մատուռը:
230 բնակիչ ունեցող այս համայնքը մին օրս չի ունեցել որևէ սրբավայր, եկեղեցի, ուր կկարողանար մասնակցել Սուրբ Պատարագի, կատարել մկրտության, պսակի խորհուրդ և կամ պարզապես մոմ վառել և աղոթք անել: Բարերարությամբ համայնքաբնակ Արտուշ Փարեմուզյանի և որդիներ` Դավիթ, Զավեն, Մուշեղ Փարեմուզյաննների` ի հիշատակ իրենց վաղամեռիկ մոր` Մարինե Փարեմուզյանի, Վահագնաձորում կառուցեցին բնակիչների համար այդքան երկար սպասված աղոթատեղին:




Հավարտ արարողությունների` ներկաներին բաժանվեց ուխտի մատաղ: Գեղարվեստական հայտագրով հանդես եկավվաստակավոր երաժիշտ Ստեփան Դալլաքյանը և այլ անհատ կատարողներ:


Նորաօծ Սբ Աստվածածին մատուռում այսուհետ բնակիչների համար եկեղեցական խորհուրդներ կկատարի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Շնորհք քահանա Շահինյանը:
Դիվան Գուգարաց թեմի
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի 17.10.2015
Դիվան Գուգարաց թեմ
No comments:
Post a Comment