ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՄԲ ` ՀԱՅՑԵՑԻՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԵՐՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽՈՆԱՐՀՎԱԾ ՎԱՆՔԵՐՈՒՄ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՆՆՋՈՂ ՀԱՅԱԶԳԻ ՍՐԲԵՐԻԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 17-ին` Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, նախաձեռնությամբ և օրհնությամբ Գուգարաց թեմիառաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և բարերարությամբ մոսկվայաբնակ բարերար Արտակ Էվոյանի`կազմակերպվեց համաթեմական ուխտագնացություն` դեպի Արդվի գյուղի Սուրբ Հովհան Օձնեցու դամբարան`հայցելու Արևմտյան Հայաստանի մեր խոնարհված վանքերում ու եկեղեցիներում ննջող հայազգի սրբերիբարեխոսությունը:
Այս ուխտագնացություն ը Գուգարաց թեմում միակն է որպես համաթեմական, սակայն այս տարի դարձավ նաևեզակի` ելնելով Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իր գաղափարի առանձնահատկությո ւնից:
Ուխտագնացությանը իրենց մասնակցությունը բերեցին թեմի բոլոր հոգևորականները իրենց երիտասարդացմիությունների և հավատավոր ժողովրդի հետ` շուրջ հինգ հարյուր հոգի, ինչպես նաև ուխտավորներհանրապետության տարբեր մարզերից:
Բարերարությամբ մոսկվայաբնակ բարերար Արտակ Էվոյանի` Վանաձորից ուխտին մասնակցեցին շուրջ հարյուրհիսուն երիտասարդներ և պատանիներ` քաղաքի տարբեր բուհական հաստատություններ ից և դպրոցներից:
Հանդիսապետությամ բ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ևմասնակցությամբ թեմի հոգևոր դասի, բարերարի ընտանիքի և ներկա ուխտավորների` Սուրբ Հովհան Օձնեցիհայրապետի դամբարանում մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Ղազարքահանա Թորոսյանի:
Հավարտ Սբ Պատարագի` Սրբազան Հայրն իր խոսքն ուղղեց հատկապես ներկա երիտասարդներին. «Մենք բոլորսեկել ենք խոնարհվելու և հայցելու Հայաստանում ննջող եզակի սրբերից մեկի` Սուրբ Հովհան Օձնեցի իմաստասերհայրապետի և մեր պատմական Հայաստանում ննջող հայազգի սրբերի բարեխոսությունը:
Ուխտավորներից յուրաքանչյուրդ` իբրև ժառանգորդը Ցեղասպանության, և հատկապես դուք, երիտասարդներ,պարտավոր եք մշտապես աղոթել և ուխտել` հայցելով բարեխոսությունը Սուրբ Նահատակների` մեր արդար դատի ևերկրի խաղաղության համար: Պարտավոր եք ձեր գործուն մասնակցությունը ունենալ մեր Մայր Եկեղեցու և անկախհանրապետության վերազարթոնքի, հզորացման և առաջընթացի համար: Հիշեք որ դուք եք ժառանգորդը այս չքնաղերկրի, որի սահմանները արյամբ են գծագրված և որը վերջինն մնացորդացն է մեր Մեծ Հայրենիքից: Ահա մենք այսհողից ուժ առած պետք է վերադարձնենք այն ամենն, ինչ հայկական է և ազգային»:
Վերջում ներկաներին մատուցվեց սբ մատաղ, որի ավարտին ուխտավորները շարժվեցին դեպի Օձունի ՍուրբԱստվածածին եկեղեցի: Այստեղ ևս ուխտավորները Սրբազան Հոր հետ միասնական աղոթքի ելան:
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վանաձորի բուհերից և դպրոցներից ներկայացուցիչներ` կնունքովորդեգրվեցին Մայր Եկեղեցուն:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
No comments:
Post a Comment