«ԵԿԵՂԵՑԱՇԵՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՇԵՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿԱՆՈՎ…»
«Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին». Ավետարանական այս հորդորը դարձյալ հոգևոր երիտասարդականճամբարի շրջանակներում միավորեց Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության 13 ծխական երիտասարդացմիություններին`«Ծիծեռնակ» թեմապատկան ճամբարում: Ճամբարի Սրբոց Մանկանց մատուռի առջև,հանդիսապետությաբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` տեղի ունեցավերիտասարդական ճամբարի բացման արարողությունը
Քառօրյա ճամբարը, որի հոգևոր պատասխանատուն էրՎանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանը, նպատակ ուներխթանել ծուխերում երիտասարդաց միությունների և դրանց կից գործող պատանեկան խմբերի առավել արդյունավետաշխատանքին, վեր հանել միությունների առջև ծառացած խնդիրները, գտնել լուծումներ, մշակել համաթեմականգործունեության ռազմավարական ծրագիր:Ճամբարային օրերին 50 երիտասարդներ` ամենօրյա ժամերգություննեի մասնակցություն իցզատ` հանդիպումներունեցան թեմի հոգևորականների հետ, նրանց հետ անցկացրեցին հոգևոր դասեր, զրույցներ, դասախոսություննե ր,քննարկումներ:
Հանդիպեցին թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ, իրենց հարցերն ուղղեցին Սրբազան հորը, ստացան նրա օրհնությունն ուբարեմաղթանքները:Քառօրյա ճամբարի ավարտին, հանդիսապետությամ բթեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` տեղի ունեցավ նաև 2013թվականի լավագույն երիտասարդացմիության և լավագույն հոգևոր, մշակութային, սոցիալական ծրագրեր անվանակարգերում մրցանակաբաշխությ ուն: Տարվա լավագույն երիտասարդաց միություն ճանաչվեց Ալավերդի քաղաքի «Նարեկացի» երիտասարդաց միությունը, որը ստացավփոխանցիկ հուշատախտակ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով և գումար, որը պետք է առաջիկա ամիսներինօգտագործեն միության ծրագրերն իրականացնելու նպատակով:
Գումարային պարգևատրումներ ունեցան նաև մյուսանվանակարգերում հաղթած` Շահումյանի, Ստեփանավանի և Վանաձորի երիտասարդաց միությունները:Ճամբարականները նշում են. «Թեմի երիտասարդական կազմակերպության կենտրոնական խորհրդի պարբերաբար հանդիպումները լայն հնարավորություն են տալիս ոչ միայն երիտասարդաց միությունների միջտարածաշրջանայ ին և համաթեմական ծրագրերի իրականացման, այլ առիթ են ստեղծում վաղուց ձևավորված ընկերային խմբի ավելի սերտ շփման համար, քանի որ այնքան ջերմ, ընկերային- գաղափարական ընկերային մթնոլորտ է ձևավորվել, որ դժվարանում ենք հրաժեշտ տալ միմյանց»:
Երիտասարդական ճամբարի շրջանակներում համաթեմական, ներթեմական և միությունների ներսում առաջիկայում իրականացվելիք ծրագրերից զատ` քննարկվեցին նաև Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համամարզային և տարածաշրջանային միջոցառումների շարքը, որոնք կյանքի կկոչվեն արդեն սկսած սեպտեմբեր ամսից:
Ծրագրերի կազմակերպչական հարցերի շուրջ քննարկումների համար նախատեսվում է ծրագրել հանդիպում սեպտեմբերի 6-ին, դարձյալ Վանաձորքաղաքում:Ճամբարային օրերին երիատասարդները եղան նաև Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, որտեղ միացան Սուրբ և Անմահ Պատարագի միասնական աղոթքին և եկեղեցաշեն ու հայրենաշեն բարի գործերի տեսլականով մեկնեցին իրենց տարածաշրջանները:
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի
«ԵԿԵՂԵՑԱՇԵՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՇԵՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿԱՆՈՎ…»
«Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին». Ավետարանական այս հորդորը դարձյալ հոգևոր երիտասարդականճամբարի շրջանակներում միավորեց Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության 13 ծխական երիտասարդացմիություններին`«Ծիծեռնակ» թեմապատկան ճամբարում: Ճամբարի Սրբոց Մանկանց մատուռի առջև,հանդիսապետությաբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` տեղի ունեցավերիտասարդական ճամբարի բացման արարողությունը
No comments:
Post a Comment