«Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթ
ՀՀ ԿԳ նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում մեկնարկել է «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթը: Այն առաջին անգամ է անցկացվում` միայն հանրապետական փուլով: Մասնակցում են նախադպրոցական հաստատություններ ի տնօրեններ և մանկավարժներ: Լոռու մարզում արդեն հայտնի են հաղթող տնօրենի և դաստիարակի անունները:
Մարզի լավագույն դաստիարակ ճանաչված Աննա Հակոբյանը և լավագույն տնօրեն Արմաիդա Աբովյանը, երկուսն էլ Վանաձորից են: Մրցույթին մասնակցությունը կամավոր սկզբունք է կրել, այն երկու` գրավոր և բանավոր, փուլերով է եղել: Լոռու մարզից մրցույթին մասնակցել է 11 հոգի:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը տարեցտարի ընդլայնում է դպրոցներում իրականացվող հոգևոր կրթության ծրագրերը: Այսօր ՔԴԿ-ն իր առջև խնդիր է դրել նոր ծրագրեր իրականացնել նաև նախադպրոցական որոտում:
ՀՀ բոլոր մարզերից և Երևան քաղաքից հաղթող ճանաչված տնօրենները, դաստիարակները և իրենց սաները հունիսի մեկին` Երեխաների պաշտպանության միջազգային տոնին, Հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում կստանան Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Այնուհետև կանցկացվի մրցանակաբաշխությ ուն` գրականության, պատվոգրերի,նաև` դրամական նվերների տեսքով: Երեխաներին անակնկալ կմատուցեն Տիկնիկային գործիչների միության դերասանները: Սիրելի մուլտհերոսները հանդես կգան հետաքրքիր բեմադրություններ ով: Մայր Աթոռը կհոգա նաև երեխաների սննդի հարցը:
No comments:
Post a Comment