Մայիսի 28, Կոտրած Եկեղեց, Վանաձոր-Կիրովական-Ղարաքիլիսա
21 դ. ապրող յուաքանչյուր հայ մարդու մտքում օրը արժևորվում է հաղթանակներով:Հայությունը համախմբվել է Սարդարապատում,Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում:
Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ ,որից հետո Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տ.Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հոգևոև դասի հետ կատարեց հոգեհանգստի կարգ ի հոգու և ի հիշատակն նահատակաց:Տոնին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ,քաղաքապետը.ԱԺ պատգամավորներ 3բանակային զորամիավորման սպայական կազմը ,զիվորներ և բազում հայորդիներ: 3 բանակային զորամիավորման փողային նվագախմբի խրոքայլերգի հնչյունների ներքո զինվորները անցան եկեղեցամերձ հրապարակով :Որից հետո հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հանդես եկան ցուցադրական ելույթներով:
Ելույթով հանդես եկավ թեմակալ առաջնորդը կոչ անելով ,երբեք չնահանջել և բարձր պահել հայի պատիվն ու ուժեղ ոգին:
Այնուհետև ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին հուշախաչքարին:
Վերջում Վանաձորի տարբեր մշակութային օջախների սաները հանդես եկան գեղավեստական համարներով:
No comments:
Post a Comment