Friday, September 28, 2012


Օծվեց Ձորագգյուղի Սբ.Աստվածածին եկեղեցու Սբ.Խաչը եւ Զանգը

:

Լոռու մարզի  Գուգարքի տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի տարածքում կա 2 սրբատեղի`  13-րդ դարի գյուղամիջյան կիսավեր եկեղեցին  և  Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1906 թ.-ին  գյուղի հարավ-արևմտյան մասում: Սրբատեղին մեծապես վնասվել էր 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժին: Տևական ժամանակ եկեղեցին խոնարհված էր, գյուղի բնակչությունը /թիվը հասնում է 233-ի/  զուրկ էր եկեղեցուց


Արձագանքելով գյուղի բնակչության խնդրանքին` եկեղեցին նորոգելու և  սրբազան արարողություններ կատարելու նպատակով,  Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ մոսկվայաբնակ բարերարներ  Գագիկ և Գառնիկ Ներսիսյան եղբայրները անձամբ նախաձեռնեցին եկեղեցու վերակառուցման հովանավորությունն ու ղեկավարեցին աշխատանքները:




2012թ-ի սեպտեմբերի 27-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի  կատարվեց Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խաչի և Զանգի օծման արարողությունը:  Սրբազան արարողությանը մասնակցում էին նաև Վանաձորի հոգևոր հովիվ Վահան քահանա Ազարյանը: Ներկա էին գյուղի բարեպաշտ բնակիչները,  ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, գյուղապետը, դպրոցի աշակերտությունը և ուխտավորներ: Թեմակալ Առաջնորդը օրհնեց ներկաներին և շնորհավորեց  աղոթավայրի վերանորոգման առիթով, նաև`  շնորհակալական խոսք հղեց եկեղեցու բարերար Գագիկ և Գառնիկ Ներսիսյան եղբայրներին:

Արարողության ավարտին բարերարի կողմից ներկաներին մատուցվեց երախտիքի ու գոհության մատաղ: 
Ֆոտոշարքը ՝ Լ.Յոլչյան


No comments:

Post a Comment