Friday, August 10, 2012



Մեծ Պարնի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու
Սուրբ Խաչի և զանգի օծումը

Լոռու մարզի  Սպիտակի տարածաշրջանի Մեծ Պարնիգյուղի տարածքում կա 5 սրբատեղի`  Սուրբ ԳրիգորԼուսավորիչ  եկեղեցին  և  չորս այլ մատուռներ`Միջնադարյան Սուրբ Փրկիչվերականգնվել է 2012թ-ին2010թ-ին կառուցված նորշեն մատուռը,  18-19-րդ դդ.կառուցված Վանքաձորըև  գյուղից 500 մետր հյուսիսբլրիվրա գտնվող 13-14 դդ կառուցված Սուրբ Սարգիսմատուռը:    




Արձագանքելով գյուղի բնակչության խնդրանքին` եկեղեցին նորոգելու և  սրբազան արարողություններ կատարելու նպատակով, Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և  եկեղեցու բարերար <Ռոբշին>  ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Օխանյանի խաչքավորությամբ 2011թ-ին սկսվեցին  եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Նորովի կառուցվեց զանգակատուն,  եկեղեցու հիմքներն ամբողջությամբ ամրացվեցին, փոխվեցին տանիքի ծածկասալերը, տեղադրվեց Սուրբ Սեղանը, բարեկարգվեց և հրապուրիչ տեսքի եկավ եկեղեցու տարածքը, որը ծառայելու է իբրև հանգստի գոտի:






2012թ-ի Օգոստոսի 9-ին, հինգշաբթի օրը, ժամը 10.30-ին  ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի  կատարվեց  Մեծ Պարնի գյուղի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սուրբ Խաչի և Զանգի օծման արարողությունը:  Ներկա էին գյուղի բարեպաշտ բնակիչները, գյուղապետը, դպրոցի տնօրենը և ուխտավորներ: Սրբազան Հայրը օրհնեց ներկաներին և շնորհավորեց  աղոթավայրի վերանորոգման առիթով, նաև`  շնորհակալական խոսք հղեց եկեղեցու բարերար Ռոբերտ Օխանյանին:  
Արարողության ավարտին բարերարի կողմից ներկաներին մատուցվեց երախտիքի ու գոհության մատաղ: Մեծ պարնեցիները սիրով և հավատով մասնակցեցին  հոգեպարար արարողությանը`  հայցելով  Բարձրյալից գործոց հաջողություն, առողջություն և խաղաղություն համայն հայ ժողովրդին:















Եկեղեցու վերաօծման արարողությունը տեղի է ունենալու 2012 թ.-ի աշնանը: Գյուղի բնակչության զբաղվածության ոլորտը դաշտավարությունն է և անասնապահությունը: Հիմնականում արտադրվում է հացահատիկ, կարտոֆիլ, ինչպես նաև կազմակերպված ֆերմերային սերմնաբուծական երկու տնտեսություների շնորհիվ արտադրվում է հացահատիկի և կարտոֆիլի  սերմացուն: Գյուղում գործում է հանրակրթական մեկ դպրոց` 13 դասարանով, աշակերտների թիվը հասնում է 264-ի:  Գործում է նաև մեկ գրադարան:

No comments:

Post a Comment