Thursday, August 23, 2012

Սկսվել է Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները
  Լոռու մարզի Օձուն գյուղի անդորրը վերջին օրերին խախտել են Սուրբ  Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացնող շինարարները: 1600-ամյա եկեղեցին վերջին տարիներին անմխիթար վիճակում էր. ամեն պահի բեկորներ և քարեր էին թափվում, ավելանում էր պատերի ճեղքերը: Գյուղի քահանայի` Տ. Վրթանեսի մտահոգությունը եկեղեցին օր առաջ կործանումից փրկելն էր: Տարիների նրա երազանքն այսօր արդեն իրականություն է:
Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ Մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև: Վերականգնումը կատարում է «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությունը, որը մայիսին մրցույթի հաղթող ճանաչվեց:
                                     Դիվան Գուգարաց թեմի 27.07.2012
                 << Ֆորտունա >>   Լոռու Մարզային  ՀԸ հեռարձակած տեսանյութը   
                                                              21.08.2012

No comments:

Post a Comment