Sunday, December 16, 2012

Saturday, December 15, 2012


                               12.12.12թ.

       2012թ. դեկտեմբերի 12-ին <12.12.12>> Հաղպատավանքում տեղի ունեցավ մեծամասշտաբ միջոցառում,որի մասնակցում էր ամբողջ գյուղը: Օրակարգում՝Երեկոյան ժամերգություն Խարույկ,զրույց,երգ,պար Հրավառություն Միջոցառման սկզբում և վերջում ժողովուրդը ստցավ Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Ասպետ վրդ. Պալյանի օրհնությունը և քաջալերումը դեպի եկեղեցի այցելություն:

Friday, September 28, 2012


Օծվեց Ձորագգյուղի Սբ.Աստվածածին եկեղեցու Սբ.Խաչը եւ Զանգը

:

Լոռու մարզի  Գուգարքի տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի տարածքում կա 2 սրբատեղի`  13-րդ դարի գյուղամիջյան կիսավեր եկեղեցին  և  Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1906 թ.-ին  գյուղի հարավ-արևմտյան մասում: Սրբատեղին մեծապես վնասվել էր 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժին: Տևական ժամանակ եկեղեցին խոնարհված էր, գյուղի բնակչությունը /թիվը հասնում է 233-ի/  զուրկ էր եկեղեցուց


Արձագանքելով գյուղի բնակչության խնդրանքին` եկեղեցին նորոգելու և  սրբազան արարողություններ կատարելու նպատակով,  Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ մոսկվայաբնակ բարերարներ  Գագիկ և Գառնիկ Ներսիսյան եղբայրները անձամբ նախաձեռնեցին եկեղեցու վերակառուցման հովանավորությունն ու ղեկավարեցին աշխատանքները:




2012թ-ի սեպտեմբերի 27-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի  կատարվեց Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խաչի և Զանգի օծման արարողությունը:  Սրբազան արարողությանը մասնակցում էին նաև Վանաձորի հոգևոր հովիվ Վահան քահանա Ազարյանը: Ներկա էին գյուղի բարեպաշտ բնակիչները,  ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, գյուղապետը, դպրոցի աշակերտությունը և ուխտավորներ: Թեմակալ Առաջնորդը օրհնեց ներկաներին և շնորհավորեց  աղոթավայրի վերանորոգման առիթով, նաև`  շնորհակալական խոսք հղեց եկեղեցու բարերար Գագիկ և Գառնիկ Ներսիսյան եղբայրներին:

Արարողության ավարտին բարերարի կողմից ներկաներին մատուցվեց երախտիքի ու գոհության մատաղ: 
Ֆոտոշարքը ՝ Լ.Յոլչյան


Thursday, September 20, 2012



Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

1908թ.-ի այս օրը`սեպտեմբերի 20-ին ծնվեց Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոս, հայագետ և ՀՀ ազգային հերոս Վազգեն Ա Պալճյանը:
Վազգեն Ա (ավազանի անունը` Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է Օդեսայի [Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին այնտեղ էր հաստատվել Պալճյանների ընտանիքը] հայկական նախակրթարանում: Ռումինիայում վերահաս
տատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924–26 թթ-ին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում: 1936 թ-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թ-ին՝ գործնական մանկավարժության բաժինը:
1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թ., Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թ-ի հունիսից 1938 թ-ի մայիս): 1929–43 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942–44 թթ.) կազմում: 1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թթ.): 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս: 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները:
1955 թ-ին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշինական-վերականգնողական մեծ աշխատանք. նրա օրոք վերանորոգվել են Էջմիածնի Մայր տաճարը, Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե, Սբ Շողակաթ եկեղեցիները, Խոր վիրապի վանքը, Գեղարդավանքը և բազմաթիվ այլ շինություններ: Մայր տաճարի շրջակաքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Գյուլբենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը:
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր:
1962 թ-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ: Վազգեն Ա-ն մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի):
Կարևոր են նաև Վազգեն Ա-ի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933 թ.) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը: Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին («Մուսա լերան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ», «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ»): Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը: Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում:
Դեռևս 1988 թ-ի փետրվարի 25-ին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցով Վազգեն Ա-ն դիմել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային բարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թ-ին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը:
Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը:
1992 թ-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին` սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը:
Վազգեն Ա-ն իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991 թ-ի սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գրիգոր Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր:
2008 թ-ին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով (գիրք ԺԶ) լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908–1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն:
Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962 թ.) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968 թ.) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952 թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968 թ.) և Ժողովուրդների բարեկամության (1978 թ.) շքանշաններով:
Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991 թ.), ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը (1994 թ.): Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց` Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008 թ.) և Մայր աթոռ Աբ Էջմիածնում (2010 թ., քանդակագործ` Ֆրիդ Սողոյան):
 — с

Tuesday, September 18, 2012

Սուրբ Խաչի տոնակատարություններ Գուգարաց թեմում
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից Խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, այս տարի այն նշվեց սեպտեմբերի 16-ին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (բարձրացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Ինչպես բոլոր տաղավար տոներին, Սբ Խաչի տոնին ևս, Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց  Սուրբ և Անմահ Պատարագ:
Տոնը իր լրմանը հասնում է  երեկոյան ժամերգությանը, քանզի տեղի է ունենում Սբ խաչի բարձրացման հանդիսավոր արարողությանը և կատարվում է անդաստանի կարգը: Շատ եկեղեցիներում այս արարողությանը նախորդում է  Խաչերթը:
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցու <<Նարեկացի>> եկեղեցասեր երիտասարդական միությունը, համաձայն ձևավորված ավանդույթի, կազմակերպել էր Խաչերթ` Վանաձորի Հայքի հրապարակից դեպի առաջնորդանիստ Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցի:  Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Խաչերթին իրենց մասնակցությունն ունեցան քաղաքի գրեթե բոլոր դպրոցների աշակերտները, ԲՈՒՀ-երի ուսանողները,  ՀԿ-ների ակտիվիստները, քաղաքի բարեպաշտ բնակիչները:
Խաչերթի գաղափարը և նպատակը ազգի հոգևոր անվտանգության խնդիրն է, որի լուծումը Խաչերթի մասնակիցները տեսնում էին միմիայն Հայաստանյայց Առաքելական Սբ Եկեղեցու շուրջ համախմբմամբ:  
Խաչքերթի ավարտին երիտասարդները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը և խաչի թափորի կազմմանը, որով էլ կատարվեց անդաստանի կարգ եկեղեցու շուրջ:

Խաչվերացի տոնով և  խաչի բարձրացման օրով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց էր: Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, կատարվեց  հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:









Wednesday, September 5, 2012



ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ
Շնորհակալություն Սամվել Դարբինյանին ուխտագնացությանն աջակցելու համար

 Օգոստոսի 24-ից 27-ը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, «Նարեկացի» եկեղեցասեր երիտասարդական միությունը կազմակերպել էր քառօրյա ուխտագնացություն դեպի Արցախի սրբավայրեր, Տաթևի վանական համալիր և Նորավանք:
Երիտասարդ ուխտավորները Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի առաջնորդությամբ  եղան Արցախ աշխարհի հոգևոր կենտրոններում` Շուշիի Սբ Ղազանչեցոց և Կանաչ եկեղեցում, Գանձասարի վանական համալիրում, Դադիվանքում, ինչպես նաև Տիգրանակերտի բերդ-ամրոցում: Ուխտավայր դարձած բոլոր եկեղեցիներում երիտասարդները մասնակցեցին ժամերգությունների, Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի հետ ունեցան հոգևոր դասեր. օրերը հագեցած էին քարոզներով, հոգևոր և ազգային երգեցողություններով, տարբեր մտավոր խաղերով

ԹեԱրցախում և թեմնացած ուխտավայրերում երիտասարդները ծանոթացան Արցախի բնակավայրերի պատմությանը, եղան Ստեփանակերտում: Ծանոթանալով սրբավայրերի պատմությանը, սաղմոսներով ու շարականներով լցված եկեղեցիներում աղոթք բարձրացնելով` երիտասարդներն իրենց և ազգի համար առավել արժևորեցին պատմական Հայաստանի չքնաղ մի անկյունը` Արցախ աշխարհը:
Երիտասարդները եղան նաև Տաթևի վանքային համալիրում, որտեղ գիշերեցին և առավոտյան մասնակից դարձան Սբ և անմահ Պատարագի:
Ուխտավորների վերջին կանգառը դարձավ Նորավանքը, որտեղ և միասնական աղոթք բարձրացրին առ Աստված ազգի, եկեղեցու և թեմի բարօրության, երիտասարդական միությունների աստվածահաճ գործունեության համար:
Դեպի Արցախ աշխարհ այս ուխտագնացությանն աջակցել էր Վանաձորի քաղաքապետ  Սամվել Դարբինյանը