Sunday, November 22, 2020

 Սրբազան հայր…

Սրբազան հայր…
Հրաժարվում եմ հավատալ գույժին,
Ճակատգիրն անողո՛ք է, շա՛տ անողոք:
Որքան նպատակներ ու ծրագրեր կիսատ մնացին, ավա՜ղ, որքան հայորդիներ ամեն օր շարունակելու են սպասել Ձեր օրհնությանն ու հուսադրող խոսքերին: Հավատացյալների հոտը թողեցիք առանց սփոփանքի խոսքի ու մխիթարության: Դժվար է հաշտվել իրականության հետ:
Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ճանաչելու ու ձեր բարեկամը լինելու - յուրաքանչյուր լոռեցու հոգևոր հայր ու առաջնորդ: Հպարտ եմ, որ միասին բազմաթիվ ծրագրեր ենք կյանքի կոչել: Հպարտ եմ, որ արժանացել եմ Ձեր բարի խորհուրդներին, որոնք միշտ կրելու եմ սրտիս խորքում:
Հանգչե՛ք խաղաղությամբ:

Արխիվից մի քանի կադր

29.10.2015



Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ թեմի հոգևոր դասի հանդիպումը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:







ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆԻ 
ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՏԱՐԵՑ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ 
ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ.ՉՈՒԼՋՅԱՆԸ
07.07.2015

















Բերքի տոն ու արդեն առանց Ձեզ...


No comments:

Post a Comment